Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Փետրվարի 12-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը:

Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հուսիկ աբեղա Սմբատյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ:

Պատարագիչ Հայր Սուրբն Իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Սրբոց Վարդանանց տոնը այն եզակի օրերից է, երբ պատմությունն ու հավատքը միաձուլվում են մեկ վկայության մեջ։ Պարսից թագավորը փորձում էր ջնջել հայ ժողովրդի հոգևոր ինքնությունը՝ ստիպելով հրաժարվել Սուրբ խաչից և Սուրբ Ավետարանից։ Բայց հայ ժողովուրդը հասկանում էր, որ եթե կորցնի հավատքը, կկորցնի նաև իր ինքնությունը, իր կոչումը և իր ապագան։ Այդ պատճառով Վարդանանց պայքարի կարևոր իմաստը ամփոփվում է հայտնի խոսքի մեջ՝ «Մահ իմացյալ անմահություն»»։

Ապա Հոգեշնորհ Հայր Սուրբը, դիմելով ներկաներին, հորդորեց Սրբոց Վարդանանց օրինակով ուժ ստանալ, ամուր կառչել մեր հավատքին, սիրել Հայրենիքն ու Եկեղեցին՝ հավատարիմ մնալով Աստծուն բոլոր փորձությունների մեջ։

«Սուրբ Վարդան Մամիկոնյանի և Սրբոց Վարդանանց տոնը թող մեզ համար լինի ոչ միայն պատմական հիշատակ, այլև կենդանի կանչ՝ ապրելու հավատքով լեցուն կյանք և վերանորոգելու մեր ուխտը Աստծո, հայրենիքի և միմյանց հանդեպ»-հավելեց Հուսիկ աբեղան։

Հայր Սուրբը նաև միաբանության և ներկա հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ:

Սուրբ Պատարագի ավարտին Իջման Սուրբ Սեղանի առջև, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք:

Եկեղեցականաց դասն ու հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, հավերժ պայծառության և Նորին Սրբության կենաց արևշատության ու արդյունաշատ հովվապետության համար:  

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Նիկոլը խանգարմունքի է հասել․․․ գիտի՝ Սամվել Կարապետյանն ինչ կանի․ Հայկ Նահապետյան (video) Մի՛ վախեցեք, հանգի՛ստ եղեք․ Կարապետյանի օրոք բոլորն իրենց ընտանիքների գլխին են լինելու. Ալեքսանյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, էդ ու՞մ ես, ինչ խնդրում․․․ էս սուտը լսե՛ք․ Հայկ Նահապետյան (video) «Հունիսի 7-ին շալվարդ հանելու ես վրայիցդ»․ Գառնիկ Դանիելյան (video) Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ. ամերիկյան Politico Սամվել Կարապետյանի գլխավորությամբ այստեղից շարժվելու ենք, ու․․․ Էդգար Ղազարյան (video) Բերման է ենթարկվել «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը Ուզում են կանգնեցնել մեր ժողովրդի՝ Ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, չեն հաջողելու, շուտով կտեսնեք Մենք պայքարելու ենք սրանց կեղտոտության դեմ․ Ալիկ Ալեքսանյան (video) Անձն ինքնասպան է եղել կալանավորվելուց 4 օր անց․ ռիսկի գնահատման արդյունավետությունը բավարար չէ. հայտարարություն Պատերազմ կեղծո՛ղ, ժողովրդին շունշանգյալ ես ասում, հղի կանանց գցում մեքենայի տակ․ Հենրիխ Դանիելյան (video) Ինքնին անընդունելի երևույթ է․ հենց իրենց մանիպուլյատիվ նպատակներով հնչեցրած թվերն են փաստում Փողոցով եկա՛ծ, մինչև գարնան վերջ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի ու քեզ վռնդի. ազատամարտիկ Բազեյան (video) «Հարյուր հազարավոր քաղաքացիներ հունիսի 7-ին քվեարկելու են ընդդիմության օգտին, դու ո՞վ ես, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ» անվանես». էդուարդ Շարմազանով Այդ ձայնագրություններում սադրիչներ են․․․ որևէ մեկը կարո՞ղ է բացառել․ Գոհար Մելոյան (video) Ձեզ բացահայտեմ՝ ոնց են սրանք մեր գլխին ուզում սարքել․ Նարեկ Կարապետյանը մանրամասնեց (video) «Նիկո՛լ, ժողովուրդը կատաղած է օյինբազությանդ վրա. ի՞նչ ես անելու». Դերենիկ Մալխասյան (video) Հայտնի է «Ուժեղ Հայաստանի» գրասենյակից բերման ենթարկված քաղաքացիներից 12–ի խափանման միջոցը ԱՄՆ-ն կհետաձգի զենքի մատակարարումները եվրոպացի դաշնակիցներին՝ Իրանի հետ պատերազմի պատճառով. Reuters Շատ փոքր են, որ մեզ ոչնչացնեն. Կարեն Կարապետյանը՝ ՔՊ-ականների մասին (video) Դավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում #ՈՒՂԻՂ․ «Բոմժն էլ ես, շունուշանգյալն էլ ես»․ Գառնիկ Դանիելյանի կոպիտ պատասխանը Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանի մղձավանջը․ Նիկոլի հիստերիան սարսափեցրել է ուսապարկերին»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ գրավն է կիրառված՝ 4 մլրդ դրամ «Նիկոլին տանն էնքան են ասել բո՛մժ, էլ չի դիմանում»․ Կարապետ Պողոսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am