Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը գրում է․
«Վերադառնալով օրերս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջան կատարած այցի արդյունքներին, ակամայից մտաբերեցի 1918-20 թվականներին Արցախում պատասխանատու պաշտոն զբաղեցրած ազգային գործիչ Եղիշե Կիրակոսյանի հուշագրության հետևյալ հատվածը.
<<…Ադրբեջանի կառավարությունը շատ եռանդուն աշխատում էր, միաժամանակ ազդու միջոցների դիմելով, կարողանում էր անգլիական հրամանատարության աչքում երևալ որպես ավելի վստահելի տարր, քան հայկական կառավարությունը: Բոլոր նշաններից երևում էր, որ Ադրբեջանի իշխանությունը ավելի ճարպիկ է, քան Հայաստանի կառավարությունը, որով և նրան հաջողվեց անգլիական հրամանատարության միջոցով Սուլթանովին նշանակել Զանգեզուր-Ղարաբաղի նահանգապետ… Այո, թուրքերը ճարպիկ են մեզնից, և այդ կարծիքն էր տիրում բոլորի մոտ…>> (<<Լեռնային Ղարաբաղ. 1917-1920>>, էջ 355)
Եզրակացություն. պարզվում է, որ 100 տարի անց, բացի միջնորդից, ոչինչ չի փոխվել՝ նույն միամիտ հայն է, նույն ճարպիկ թուրքը…»։
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը