Այդ ճանապարհին ես տեսնում եմ լուրջ հնարավորություններ ունեցող մի քանի քաղաքական ուժերի

Հունիսի 7-ին սպասվող ընտրություններին մնացել է 116 օր (3 ամիս, 23 օր): 
Ճիշտ այդքան ժամանակ ունենք մենք իրական ընդդիմադիր ուժեր ձևավորելու և թուրքական հրեշին միասնաբար հաղթելու համար։
Այդ ճանապարհին ես տեսնում եմ լուրջ հնարավորություններ ունեցող մի քանի քաղաքական ուժերի։


1. Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» (Մեր ձևով) կուսակցությունը այսօր' փետրվարի 12-ին, կհայտարարի վարչապետի իր թեկնածուի անունը։ Ես կարծում եմ, որ լավագույն և ցանկալի տարբերակը հենց Սամվել Կարապետյանն է, եթե օրենքը թույլ տալիս է։ 
Ժողովուրդը սիրում է Կարապետյանների ընտանիքին' բարեգործություների և եկեղեցաշինության համար, իսկ դա կարևոր գործոն է։ 
Ինքս մի քանի անգամ շփվել եմ Մեր ձևով-ի թիմի, ինչպես նաև Նարեկ Կարապետյանի հետ և շատ լավ տպավորություն եմ ստացել նրանց մարդկային որակների առումով։

2. Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ՀՅԴ և գուցե նաև այլ կուսակցությունների հետ կունենա իր կայուն ձայները, արմատական ընդդիմություն է, անզիջում պայքարում է Ադրբեջանի և Թուրքիայի թշնամական պետությունների դեմ և առաջատարներից մեկն է ընդդիմադիր դաշտում։
Քոչարյանն ինքը խարիզմատիկ գործիչ է և ժողովրդի մի մեծ հատված սիրում է նրան։

3. Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս իր կայուն տեղն ունի ընդդիմադիր դաշտի առաջատարների մեջ։ Օրերս Ծառուկյանը հայտարարեց «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության մասին, որը ևս կարևոր գործոն է ժողովրդի աջակցությունը ստանալու համար։ Ծառուկյանը ևս ժողովրդի մեջ ունի բարեգործի համբավ և սիրված է, ու եթե նրան հաջողվի իր շուրջը համախմբել ուրիշ ընդդիմադիր կառույցների, ապա նրա նկատմամբ հանրային աջակցությունը ավելի կմեծանա։ 

4. Ռուբեն Վարդանյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությունը ևս հնարավորություն ունի ժողովրդի աջակցություն ստանալու, մանավանդ որ մի շարք համայնքներում հենց այս քաղաքական ուժի ներկայացուցիչներն են ընտրվել համայնքի ղեկավար։ Ուղղակի անհրաժեշտ է հստակ ծրագիր և ճիշտ մտածված քարոզչական աշխատանք։ 

5. Արման Թաթոյանի հիմնած «Միասնության թևեր»-ը ևս ունի հնարավորություն մտնելու խորհրդարան հենց Թաթոյանի անձի շնորհիվ։ 
Իմ կարծիքով, նշածս քաղաքական ուժերից բացի, մյուսները քիչ հնարավորություն ունեն ընտրություններում հաջողելու' հաշվի առնելով նրանց մարդկային և ֆինանսական ռեսուրսները և վարկանիշը։ Ավելի ճիշտ կլինի, եթե կազմեն դաշինքներ կամ միանան վերևում նշածս մեծ ուժերին։
Այդպես ձայների փոշիացում չի լինի, ընտրություններին մասնակցելն էլ կլինի ոչ թե ինքնանպատակ կամ «սրտի հովարանք», այլ հրեշին հաղթելու իրական միասնական ճանապարհ։

Նարիր Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

 

դիտվել է 232 անգամ
Լրահոս
Սահմանադրությունն 8 տարվա ընթացքում աջ ու ձախ պղծnղների, Ալիևի պահանջով այն փոխելու պատրաստների, «Կառավարությունը ես եմ» հայտարարողների փարիսեական լացուկոծը տպավորիչ է. Աշոտյան «Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվել Մոռացել են՝ ընդդիմադիրներին զորակոչել էին հավաքների ու նույն ժամանակ էլ «պատահական» ծավալվել էր ադրբեջանական ագրեսիան․ դիտարկում Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զելենսկու հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը ուժի մեջ է 100 տարի անց, բացի միջնորդից, ոչինչ չի փոխվել՝ նույն միամիտ հայն է, նույն ճարպիկ թուրքը. Հասրաթյան Հայաստանում ապրանքների գներն աճում են անընդհատ, և կյանքը օր օրի դժվարանում է․ Առաքելյան Վարդան Ղուկասյանի նկատմամբ վերաբերմունքը անմարդկային է և նվաստացուցիչ․ պաշտպան Այդ ճանապարհին ես տեսնում եմ լուրջ հնարավորություններ ունեցող մի քանի քաղաքական ուժերի «Լիվերպուլը» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեի համար Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում. այն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի․ Ռոբերտ Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ ստեղծված աղմուկի մասին Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Վաչե Գաբրաշը, այլ սփյուռքահայ գործիչներ կառավարությանը կոչ են անում չխառնվել Եկեղեցու ներքին գործերին Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան և Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Իշխանություններն են մեղավոր, որ երիտասարդները դուրս են եկել փողոց․ Փեզեշքիան Սամվել Կարապետյանն այսօր մեզ հետ չէ, որովհետև վարչապետի աթոռը զբաղեցնող անձը վախենում է նրանից և զրկել է նրան խոսքի ազատությունից․ Ռոբերտ Ամստերդամ Սարուխանում բшխվել են «Toyota Camry»-ն, «Լադա»-ն և «ՎԱԶ 2106»-ը. կա վիրшվոր Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալ․ Արամ Վարդևանյան ՄԷԳ․ Ռուսաստանի նավթային արտահանման եկամուտները տարեկան կտրվածքով նվազել են ավելի քան 4,6 միլիարդ դոլարով ԱՄՆ օդային տարածքը փակվել է լազերային զենքի պատճառով Ուկրաինայի պատգամավոր Դուբինսկին կասկածի տակ է դրել ընտրություններից հետո ձևավորվելիք իշխանության կայունությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am