Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը

Փետրվարի 12-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։


Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հուսիկ աբեղա Սմբատյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ:

Պատարագիչ Հայր Սուրբն Իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Սրբոց Վարդանանց տոնը այն եզակի օրերից է, երբ պատմությունն ու հավատքը միաձուլվում են մեկ վկայության մեջ։ Պարսից թագավորը փորձում էր ջնջել հայ ժողովրդի հոգևոր ինքնությունը՝ ստիպելով հրաժարվել Սուրբ խաչից և Սուրբ Ավետարանից։ Բայց հայ ժողովուրդը հասկանում էր, որ եթե կորցնի հավատքը, կկորցնի նաև իր ինքնությունը, իր կոչումը և իր ապագան։ Այդ պատճառով Վարդանանց պայքարի կարևոր իմաստը ամփոփվում է հայտնի խոսքի մեջ՝ «Մահ իմացյալ անմահություն»»։

Ապա Հոգեշնորհ Հայր Սուրբը, դիմելով ներկաներին, հորդորեց Սրբոց Վարդանանց օրինակով ուժ ստանալ, ամուր կառչել մեր հավատքին, սիրել Հայրենիքն ու Եկեղեցին՝ հավատարիմ մնալով Աստծուն բոլոր փորձությունների մեջ։

«Սուրբ Վարդան Մամիկոնյանի և Սրբոց Վարդանանց տոնը թող մեզ համար լինի ոչ միայն պատմական հիշատակ, այլև կենդանի կանչ՝ ապրելու հավատքով լեցուն կյանք և վերանորոգելու մեր ուխտը Աստծո, հայրենիքի և միմյանց հանդեպ»-հավելեց Հուսիկ աբեղան։

Հայր Սուրբը նաև միաբանության և ներկա հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ:

Սուրբ Պատարագի ավարտին Իջման Սուրբ Սեղանի առջև, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք:

Եկեղեցականաց դասն ու հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, հավերժ պայծառության և Նորին Սրբության կենաց արևշատության ու արդյունաշատ հովվապետության համար:

դիտվել է 161 անգամ
Լրահոս
«Լիվերպուլը» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեի համար Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում. այն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի․ Ռոբերտ Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ ստեղծված աղմուկի մասին Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Վաչե Գաբրաշը, այլ սփյուռքահայ գործիչներ կառավարությանը կոչ են անում չխառնվել Եկեղեցու ներքին գործերին Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան և Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Իշխանություններն են մեղավոր, որ երիտասարդները դուրս են եկել փողոց․ Փեզեշքիան Սամվել Կարապետյանն այսօր մեզ հետ չէ, որովհետև վարչապետի աթոռը զբաղեցնող անձը վախենում է նրանից և զրկել է նրան խոսքի ազատությունից․ Ռոբերտ Ամստերդամ Սարուխանում բшխվել են «Toyota Camry»-ն, «Լադա»-ն և «ՎԱԶ 2106»-ը. կա վիրшվոր Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալ․ Արամ Վարդևանյան ՄԷԳ․ Ռուսաստանի նավթային արտահանման եկամուտները տարեկան կտրվածքով նվազել են ավելի քան 4,6 միլիարդ դոլարով ԱՄՆ օդային տարածքը փակվել է լազերային զենքի պատճառով Ուկրաինայի պատգամավոր Դուբինսկին կասկածի տակ է դրել ընտրություններից հետո ձևավորվելիք իշխանության կայունությունը «Взгляд»․ փորձագետը ենթադրել է, որ Վոլգոգրադի մարզի վրա կիրառվել է «Գրոմ-2» հրթիռ ՔՊ-ականները բարոյական իրավունք չունեն ուրիշներին մեղադրելու Սահմանադրությունը փոփոխելու մտադրության մեջ. Մակինյան Արմավիրի մարզում նորահարսը փախել է՝ իր հետ տանելով ոսկյա զարդերը. սկեսրայրը դիմել է ոստիկանություն Ռուսաստանը բանակցություններ կսկսի Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ. ՌԴ փոխվարչապետ Ռուսաստանը և Վրաստանը կարող են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը. Օվերչուկ 13-ամյա պատանուն ծեծի են ենթարկել երեք համադասարանցիները․ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը. նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը «Սուրեն Պապիկյա՛ն, ես նման բան անեի, ինձ ցմահ դատել էին, իսկ դու՞»․ Ռուզան Ստեփանյան. video ՀԱՍԵ-ն պահանջում է պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին՝ հետ վերադարձնել սուրբ Աստվածածին եկեղեցու բանալիները «Հեշտ չի լինելու. իշխանությունները կկիրառեն բոլոր գործիքներն ու անորեն քայլերը՝ «Ուժեղ Հայաստան»-ի դեմ. քաղաքագետ Դատարանը չի քննարկել Վահագն Չախալյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատավարությունը քաղաքական մեծ ճնշման տակ է․ փաստաբան AzTV հեռուստաալիքը մոնտաժել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին. Տաթևիկ Հայրապետյան Ես շահել եմ դատը. Էդգար Ղազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am