Մակրոնը մեկուսացման մեջ է հայտնվել ԵՄ գագաթնաժողովից առաջ․ Bild
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոմիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախաշեմին հայտնվել է քաղաքական մեկուսացման մեջ։ Նման գնահատականով հանդես է եկել Bild թերթը։
ԵՄ առաջնորդները հինգշաբթի օրը ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն Բելգիայի Լիմբուրգ նահանգի Ալդեն Բիսեն ամրոցում։ Քաղաքական գործիչները կքննարկեն Եվրոմիության տնտեսության մրցունակության բարձրացման խնդիրը։ Ինչպես գրում է Bild-ը, ակնկալվում է, որ Գերմանիայի և Իտալիայի առաջնորդներ Ֆրիդրիխ Մերցը և Ջորջա Մելոնին հանդես կգան միասնական ճակատով՝ պահանջելով բյուրոկրատական կարգավորող նորմերի կտրուկ կրճատում։
Դաշինքի շատ երկրներ պաշտպանում են այդ գաղափարը, սակայն Մակրոնն առաջ է քաշում ԵՄ տնտեսության խթանման այլընտրանքային տարբերակներ, այդ թվում՝ համատեղ պարտքային փոխառությունների օգտագործումը, ինչն անընդունելի է Բեռլինի համար։ Ինչպես գրում է պարբերականը, Մակրոնն «ինքն իրեն մեկուսացման մեջ է գցել»։
