Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխվեց
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխվեց տնային կալանքի: Այս մասին 24News-ին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը:
Նշենք՝ Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 15-ի առավոտյան Մայր Աթոռը տեղեկացրել էր, որ ձերբակալվել են Արագածոտնի թեմի առաջնորդը և թեմի մի շարք այլ հոգևորականներ։
Հոկտեմբերի 16-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը երկու ամսով կալանավորվել էր:
