Փաշինյանի ընտանիքը դեռ «Կինոհայրենիքի» տանն է գրանցված

Դեռևս 2024թ-ի սկզբին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը վաճառել է «Հայրենիք»-ի իր բնակարանը։ Սակայն ընտրողների ռեգիստրում Փաշինյանի տվյալները որոնելիս դեռևս պահպանված են այդ հասցեով գրանցման տվյալները։ Բացի Նիկոլ Փաշինյանից մինչև այժմ ըստ ԿԸՀ կայքի այդ հասցեում են գրանցված նաև Փաշինյանի զոքանչը՝ Կիմա Մկրտչյանը, աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը, Աննա Հոկոբյանը և դուստրերը։ 

ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը, անդրադառնալով «Հրապարակ»-ի հարցին, թե ե՞րբ և ի՞նչ հաճախականությամբ են թարմացվում ընտրողների ռեգիստրի առկա տվյալները, հայտնեց․ «Տարին 2 անգամ է թարմացվում, նոյեմբերին և հունիսին, սակայն տվյալների թարմացումը կարգավորվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից»։ 

ՆԳՆ ոստիկանությունից էլ մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ հարցը կարգավորվում է Ընտրական օրենսգրքով։ Մասնավորապես 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է․ «Ընտրողների նախնական ցուցակը՝ ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր առաջ, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր առաջ, իսկ ընտրողների վերջնական ցուցակը՝ ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 7 օր առաջ տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համացանցային կայքերում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Ընտրողների նախնական և վերջնական ցուցակները՝ որոնման հնարավորությամբ, պետք է պարունակեն տեղեկատվություն ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան (հայրանունը՝ համապատասխան անձը հաստատող փաստաթղթերում առկայության դեպքում), ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա և ժամանակի, ընտրողի ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի մասին»:

Այս բնակարանում գրանցված չէ Աշոտ Փաշինյանը, ով ի դեպ դեռևս նախորդ տարի էր մամուլը գրել, որ որևէ հասցեում գրանցված չէ, մինչև այժմ գրանցման հասցե չունի։

Հատկանշական է, որ Հրաչյա Հակոբյանը, համաձայն նախորդ տարի հայտարարագրի, թվով 8 անշարժ գույքի սեփականատեր կամ համասեփականատեր է, որից մեկը գնել է հաշվետու ժամանակահատվածում։ Ընդ որում 2-ը Ձորաղբյուրում գտնվող առանձնատներ են, որոնց միանձնյա սեփականատերն է, 2-ը՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բնակարաններ, որտեղ համասեփականատեր է։ Սակայն նա և մայրը ևս փեսայի հետ նույն բնակարանում են գրանցված։

Մենք ընտրություններից 40 օր առաջ էլ կստուգենք Փաշինյանի եւ նրա մերձավորների գրանցման հասցեները:

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 344 անգամ
Լրահոս
Մնացել է 115 օր, երբ Հայաստանը կունենա նոր ղեկավար. Սամվել Կարապետյանի ուղերձը (video) Ինչպես կարող է Սամվել Կարապետյանը դառնալ ՀՀ վարչապետ․ մեկնաբանում են սահմանադրագետները (video) Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխվեց Ուշադիր նայեք․ սա բանալին է, որով Սամվել Կարապետյանը լուծեելու է այդ հարցը (video) Միայն Սամվել Կարապետյանը դա կարող է անել․ Ռոմբերտ Ամստերդամի կարևոր հայտարարությունը (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Սամվել Կարապետյանը հայտարարվեց վարչապետի թեկնածու (video) Մահացել է բարերար Լևոն Հայրապետյանի դուստրը Ի՞նչ է զգուշացնում Զախարովան․ շատ կասկածելի է․ ԱՄՆ-ն փորձարկումներ է անում Հայաստանի հաշվին (video) Լսե՛ք Նիկոլի այս միտքը․․․ 10 մլն պարգևավճար են տվել, որ․․․ Արմենուհի Կյուրեղյանը՝ փաստերով (video) Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ (video) Հիմա ասեմ՝ ինչու՞ եմ ես Արգիշտի Քյարամյանի անունը տվել․ Գառնիկ Իսագուլյան (video) «Կարկուտը ցորենն ու գարին է տանում, դաբաղն էլ՝ անասուններին»․ գյուղացին փոխհատուցում չի ստացել (video) Փաշինյանի ընտանիքը դեռ «Կինոհայրենիքի» տանն է գրանցված Խոշոր հրդեհ՝ Աբովյան-Ջրվեժ ճանապարհին գործող ավտոտեխսպասարկման կետում Պետրոս Ղազարյանի հյուրերի համար կարելի է Հանրակացարան սարքել․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Այն ամենը, ինչը թաքնված է հայտնի «սրտիկի» տակ». Արմեն Հովասափյան Ինչի կարելի՞ է, որ նախարարն այդքան ստանա, հասարակ թոշակառուն գոնե 5000 դրամ չստանա՞․ արծվաբերդցի (video) Հայաստանի դեսպանությունը Ժնևից կտեղափոխվի Քաղաքական հաշվեհարդարը հասել է ընտանիքի անդամներին․ փաստաբան «Նիկո՛լ, դու հենց քո փորած փոսում ես հայտնվելու, հետո․․․»․ արցախցու կոշտ խոսքը (video) Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Վագիֆ Խաչատրյանին կրկին տեղափոխել են Երևանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն «Լուլուն գետինը մտավ» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am