Քաղաքական հաշվեհարդարը հասել է ընտանիքի անդամներին․ փաստաբան

Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է․ «Ինչպես արդեն հայտնի է, երեկ Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել 4 տարբեր հոդվածներով և քննիչի կողմից ներկայացվել էր կալանք կիրառելու մասին միջնորդություն։ Բազմաթիվ հոդվածներով մեղադրանքի առաջադրումը ուներ մեկ նպատակ՝ ապահովել հերթական շոուն, ինչը փլուզվեց հենց դատական նիստի ընթացքում։

Մի քանի ժամ տևած դատական նիստից հետո դատարանը հրապարակեց որոշումը, համաձայն որի՝ ՀՀ ՔՕ 204-րդ հոդվածի 1-ին մասով, 457-րդ հոդվածի 2-րդ մասով, 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետո ԱՐՁԱՆԱԳՐՎԵՑ ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾԻ ԻՍՊԱՌ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով դատարանը կրկին արձանագրեց ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ՝ նշելով, որ ներկայացվածը առավելապես կարող է վկայել նույն հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հանցանքի կատարման մասին, սակայն միաժամանակ դատարանն արձանագրել է, որ այդ մասով էլ հիմնավոր կասկածն ԱՄՐԱՊՆԴՄԱՆ կարիք ունի։

Այս առումով հարկ է նշելը հետևյալը.

Գոռ Համբարձումյանի կողմից օգտագործվող բանկային քարտին մուտքագրվել է գումար, որը վերջինս կանխիկացրել է, այս փաստը պաշտպանական կողմը ոչ միայն չի հերքում, այլև հենց մենք ենք հայտնել։ Փողերի լվացման հանցակազմը պայմանավորել են ԲԱՑԱՌԱՊԵՍ դրանով։

Նախաքննական գաղտնիքից ելնելով, ցավոք, չենք կարող ներկայացնել շատ մանրամասներ, ամեն դեպքում պաշտպանական կողմը հիմնավորել է, թե դա ինչ գումար է։

Դատարանը կիրառել է կալանք 1 ամիս ժամկետով՝ մեր կողմից նշված փաստարկը հաստատելու կամ հերքելու համատեքստում քննություն իրականացնելու համար, ինչի հետ ևս համաձայն չենք և միանշանակ դատական ակտը կբողոքարկենք։

Ստացվում է, որ Գոռը մեղադրվում է մի բանի համար, որում կարող ենք հայտնվել ցանկացածս !!

Ի վերջո, տրամաբանական էլ չէ կարծելը, որ, եթե անձը կապ ունենա որևէ հանցանքի հետ, ապա դա պետք է իրականացնի հենց իր կողմից օգտագործվող բանկային քարտի միջոցով։

Այս գործը ցույց է տալիս համակարգի իրական դեմքը՝ մեղադրանքը դարձել է գործիք, ոչ թե իրավական եզրակացություն։

Քրեական հոդվածները դարձել են պիտակներ, ոչ թե իրավական չափանիշներ։

Այս մեղադրանքը վկայությունն է այն բանի, որ Գոռի հանդեպ ռեպրեսիան պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս պարզապես Դավիթ Համբարձումյանի եղբայրն է, քաղաքական հաշվեհարդարը հասել է ընտանիքի անդամներին»։

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Լսե՛ք Նիկոլի այս միտքը․․․ 10 մլն պարգևավճար են տվել, որ․․․ Արմենուհի Կյուրեղյանը՝ փաստերով (video) Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ (video) Հիմա ասեմ՝ ինչու՞ եմ ես Արգիշտի Քյարամյանի անունը տվել․ Գառնիկ Իսագուլյան (video) «Կարկուտը ցորենն ու գարին է տանում, դաբաղն էլ՝ անասուններին»․ գյուղացին փոխհատուցում չի ստացել (video) Փաշինյանի ընտանիքը դեռ «Կինոհայրենիքի» տանն է գրանցված Խոշոր հրդեհ՝ Աբովյան-Ջրվեժ ճանապարհին գործող ավտոտեխսպասարկման կետում Պետրոս Ղազարյանի հյուրերի համար կարելի է Հանրակացարան սարքել․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Այն ամենը, ինչը թաքնված է հայտնի «սրտիկի» տակ». Արմեն Հովասափյան Ինչի կարելի՞ է, որ նախարարն այդքան ստանա, հասարակ թոշակառուն գոնե 5000 դրամ չստանա՞․ արծվաբերդցի (video) Հայաստանի դեսպանությունը Ժնևից կտեղափոխվի Քաղաքական հաշվեհարդարը հասել է ընտանիքի անդամներին․ փաստաբան «Նիկո՛լ, դու հենց քո փորած փոսում ես հայտնվելու, հետո․․․»․ արցախցու կոշտ խոսքը (video) Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Վագիֆ Խաչատրյանին կրկին տեղափոխել են Երևանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն «Լուլուն գետինը մտավ» (video) Բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է էլեկտրասյանը Արմեն Աշոտյանի անդրադարձը՝ Փաշինյանի երեկվա ջղաձգմանը (video) «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ Հայրենապաշտությունը «ծայրահեղ իսլամի՞զմ»․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Ուրախացա՞ր Արման Եղոյա՛ն, մի՛ ուրախացի, ես քեզ լավ եմ հիշում․ Գեղամ Մանուկյանի կոշտ ելույթը (video) Բյուջեի մսխում, ամանորյա լույսերը կտրտում են, թափում, փոխանակ հաջորդ տարի օգտագործեն. Մեսրոպ Մանուկյան Վեդիի ջրամբարի կառուցման ժամկետները հետաձգվում են. կառավարության նոր որոշումը «Հաղթանակ» դաշինքի 6 անդամների ու աջակիցների նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայալելու արգելք Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը կալանավորվեց «Иди в жопу»․ սա է ձեր մակարդակը․ շարունակելն անիմաստ է․ Լիլիթ Գալստյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am