Ռուսաստանցի գործարարը Փաշինյանին թանկարժեք նվեր է հանձնել. որքա՞ն արժե այն

Նիկոլ Փաշինյանը 400.000 դրամ արժողությամբ թեյի սպասքի հավաքածու է նվեր ստացել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանը ներկայացրել է ԿԿՀ-ի Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի նվերների հաշվառման ձևաթղթում։

Նվերը Փաշինյանը ստացել է ՌԴ գործարար Վլադիմիր Եվտուշենկովից հունվարին, երբ Փաշինյանն ընդունել էր վերջինիս։

Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տնտեսության ընդհանուր զարգացումների, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված փոխգործակցության շուրջ։

Նշենք, որ «Երկնագույն պսակ» թեյի սպասքի հավաքածուն պատրաստված է «Գժել» ասոցացիայի կողմից եզակի օրինակով, բարձրագույն ճենապակուց է, ոսկեզօծ։


ԿԿՀ-ն գնորոշումն իրականացրել է համանման ապրանքների արժեքի վերաբերյալ ինտերնետային տիրույթում առկա տվյալների հաղորդման արդյունքում։

Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար թույլատրելի են այն նվերները, որոնք տրվում են պետական կամ պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի ժամանակ, հրապարակային միջոցառումների ընթացքում սովորաբար տրվող նվերները, ինչպես նաև ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, կրթաթոշակները, դրամաշնորհները կամ նպաստները՝ տրամադրված հրապարակային մրցույթի արդյունքով՝ մյուս դիմորդների նկատմամբ կիրառվող նույն պայմաններով կամ այլ թափանցիկ գործընթացի միջոցով, ինչպես նաև օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից տրվող արարողակարգային նվերները։

Միաժամանակ, եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից ստացված և սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված նվերների արժեքը գերազանցում է 60,000 դրամը, ապա դրանք համարվում են պետական կամ համայնքային սեփականություն և հաշվառվում են որպես այդպիսիք։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են այդ նվերները կառավարության սահմանած կարգով հանձնել պետությանը կամ համայնքին։

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Աշխատատեղ չկա, գյուղում շատ տների դռներ են փակվել, հիմնականում գնացել են Ռուսաստան․ Մովսեսի բնակիչ (video) Ինչքա՞ն գումար է ծախսում Աննա Հակոբյանն իր զարդերի վրա (video) Արա՛, ինչի՞ վրա եք ուրախացել․ Զոհրապ Բեկ-Գասպարենցը հունից դուրս եկավ (video) «Անդրանիկ Քոչարյա՛ն՝ բեղավոր կռիս, դու խոսելու իրավունք չունես»․ մանկավարժ (video) Ցարական Ռուասատանում չի եղել «ադրբեջանցի»․ Ստեփան Հասան-Ջալալյանը՝ փաստերով (video) Ավինյա՛ն, արի ու պատասխան տուր այս ցեխափոսերի համար․ Սոնա Աղեկյանի լայվը (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ի՞նչ դեղ են տվել Վարդան Ղուկասյանին․ նրա կյանքին վտանգ է սպառնում․ Զարուհի Փոստանջյան (video) Աբելյան փողոցը իր քանդուքարափով վերածվել է Գազայի․ ավագանու անդամ (video) Ի վերջո ատոմակայանը ե՞րբ է փակվելու, ի՞նչ պայմաններում․ Փաշինյանի պատասխանը (video) Հիմա լսեք ամենասարսափելին․ Արթուր Խաչիկյանը՝ թալանի մասին թվերով (video) «Մենք մեր ձեռքերը կկտրենք», «կուտե՛ն նման բան ասողները»․ Փաշինյանը նորից ջղաձգվեց ԱԺ-ում (video) «Արսեն Թորոսյա՛ն,ես այնքան եմ ապրելու, որ ձեր անկումը տեսնեմ»․ մանկավարժ (video) Վերջին սոցհարցումներն են դրել Փաշինյանի սեղանին և դա իրեն ցնցումների մեջ է գցել․ Գառնիկ Դանիելյան (video) Իրանի ապակայունացումը մահացու վտանգ է Հայաստանի համար․ ի՞նչ է զգուշացնում Արթուր Խաչիկյանը (video) «Նիկո՛լ, ես ձեզ խոստանում եմ՝ այդ ֆայլերը ես բացահայտելու եմ»․ Զարուհի Փոստանջյան (video) Իշխանությունն ահավոր վախերի մեջ է, ժողովրդին ուզում է վախեցնել, բայց գազազեցնում, զայրացնում են (video) Կետ առ կետ լսեք Վենսի այցի վտանգավոր հետևանքները․ Անժելա Թովմասյան (video) «Անամո՛թ, դու համաշխարհային այլասերված ամենամեծ թալանչին ես»․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Սխալ էր Վենսի կողմից Հայաստանի ընտրություններին անդրադառնալը․ Սուրեն Սարգսյան Խաչատուր Հունանյանը կրկին աջակցության կարիք ունի. նրան բարդ վիրահատություն է սպասվում #ՀԻՄԱ․ «Տո դուք ո՞վ եք․ Նիկո՛լ, ես ձեր ամբողջ թալանը պայթեցնելու եմ»․ Զարուհի Փոստանջյան (video) «Երեկ Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ խոստովանություններ արեց». Արմեն Աշոտյան «Էս է Նիկոլի խաղի կանոնները․․․ դե հիմա լսե՛ք»․ Սաղաթելյանը՝ Վաղարշապատի այսօրվա ճնշումների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am