Պապիկյանի հրամանի հետքերով. Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի ուսանողները եկել են ՀՀ, չեն կարողացել վերադառնալ. Aysor

Պաշտպանության նախարարությունը որոշել է չեղարկել Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի ուսանողների տարկետումը, հայտնում է Aysor.am–ը։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Բանակում ծառայող հոգևորականը դադարում է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը, չնայած հոգևոր կրթության պահանջը պարտադիր է, սակայն հետայսու նա ներկայանում է որպես սպա ու ենթարկվում ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությանը։

Ուսանողները Հայաստան էին եկել անձնագրի ժամկետը երկարաձգելու և ընտանիքի անդամներին տեսնելու համար, իսկ հետո չեն կարողացել հետ վերադառնալ վարժարան։

Գնդերեցների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը նշել է, թե Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսել է այդ թեմայից, այլ տեղեկություն տրամադրել չեն կարող, իսկ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի սաների վերաբերյալ հարցը ՊՆ-ն անտեսել է, որևէ պատասխան չի տրվել։

Կայքը փորձել է պարզաբանում ստանալ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսուչ` Հոգեշնորհ Տեր Գևորգ վարդապետ Հայրապետյանից։

Հայր Գևորգն Aysor.am-ի հետ զրույցում ասել է, որ սաներից մեկին տրվել է տարկետում, քանի որ առողջական խնդիր ունի. «Իսկ երկուսը հիմա բանակում են, բայց՝ ժամանակավոր, իրենց վերաբերյալ կա հատուկ մոտեցում՝ խնդիրը կարգավորելու համար, իրենց վերաբերյալ օրենքը հաստատված չէ, դրա համար խնդիրը կարգավորման մեջ է»,- նշեց Հայր Սուրբը։

Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսուչի խոսքով՝ ՊՆ-ից խոստացել են մեկ ամսվա ընթացքում լուծել հարցը։

 

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Աբելյան փողոցը իր քանդուքարափով վերածվել է Գազայի․ ավագանու անդամ (video) Ի վերջո ատոմակայանը ե՞րբ է փակվելու, ի՞նչ պայմաններում․ Փաշինյանի պատասխանը (video) Հիմա լսեք ամենասարսափելին․ Արթուր Խաչիկյանը՝ թալանի մասին թվերով (video) «Մենք մեր ձեռքերը կկտրենք», «կուտե՛ն նման բան ասողները»․ Փաշինյանը նորից ջղաձգվեց ԱԺ-ում (video) «Արսեն Թորոսյա՛ն,ես այնքան եմ ապրելու, որ ձեր անկումը տեսնեմ»․ մանկավարժ (video) Վերջին սոցհարցումներն են դրել Փաշինյանի սեղանին և դա իրեն ցնցումների մեջ է գցել․ Գառնիկ Դանիելյան (video) Իրանի ապակայունացումը մահացու վտանգ է Հայաստանի համար․ ի՞նչ է զգուշացնում Արթուր Խաչիկյանը (video) «Նիկո՛լ, ես ձեզ խոստանում եմ՝ այդ ֆայլերը ես բացահայտելու եմ»․ Զարուհի Փոստանջյան (video) Իշխանությունն ահավոր վախերի մեջ է, ժողովրդին ուզում է վախեցնել, բայց գազազեցնում, զայրացնում են (video) Կետ առ կետ լսեք Վենսի այցի վտանգավոր հետևանքները․ Անժելա Թովմասյան (video) «Անամո՛թ, դու համաշխարհային այլասերված ամենամեծ թալանչին ես»․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Սխալ էր Վենսի կողմից Հայաստանի ընտրություններին անդրադառնալը․ Սուրեն Սարգսյան Խաչատուր Հունանյանը կրկին աջակցության կարիք ունի. նրան բարդ վիրահատություն է սպասվում #ՀԻՄԱ․ «Տո դուք ո՞վ եք․ Նիկո՛լ, ես ձեր ամբողջ թալանը պայթեցնելու եմ»․ Զարուհի Փոստանջյան (video) «Երեկ Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ խոստովանություններ արեց». Արմեն Աշոտյան «Էս է Նիկոլի խաղի կանոնները․․․ դե հիմա լսե՛ք»․ Սաղաթելյանը՝ Վաղարշապատի այսօրվա ճնշումների մասին (video) Ռուսաստանցի գործարարը Փաշինյանին թանկարժեք նվեր է հանձնել. որքա՞ն արժե այն Մոսկվայի դատարանը տուգանել է կինոկայքերին «ԼԳԲՏ քարոզչության» համար Պապիկյանի հրամանի հետքերով. Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի ուսանողները եկել են ՀՀ, չեն կարողացել վերադառնալ. Aysor ԱՀԱԶԱՆԳ․ քարաթափում՝ Մյասնիկյան պողոտայում. երթևեկելի գոտին փակ է (video) Ձեզ համար հատուկ թարգմանեմ՝ ինչ էր ասում պարոն Վենսը Հայաստանում․ Արթուր Խաչիկյան (video) Քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը հարձակում է ՌԴ-ի շահերի վրա․ Զատուլին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am