Ինչու են ձերբակալվել Էջմիածնի ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի անդամները

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս.Դ.-ն, Ն.Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներ Ա.Ա.-ն և Մ.Մ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին` այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։

Նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):

6 անձ ձերբակավել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար:
Վերջիններիս բնակության հասցեներում և կից օժանդակ շինություններում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 105 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, ես ձեզ խոստանում եմ՝ այդ ֆայլերը ես բացահայտելու եմ»․ Զարուհի Փոստանջյան (video) Իշխանությունն ահավոր վախերի մեջ է, ժողովրդին ուզում է վախեցնել, բայց գազազեցնում, զայրացնում են (video) Կետ առ կետ լսեք Վենսի այցի վտանգավոր հետևանքները․ Անժելա Թովմասյան (video) «Անամո՛թ, դու համաշխարհային այլասերված ամենամեծ թալանչին ես»․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Սխալ էր Վենսի կողմից Հայաստանի ընտրություններին անդրադառնալը․ Սուրեն Սարգսյան Խաչատուր Հունանյանը կրկին աջակցության կարիք ունի. նրան բարդ վիրահատություն է սպասվում #ՀԻՄԱ․ «Տո դուք ո՞վ եք․ Նիկո՛լ, ես ձեր ամբողջ թալանը պայթեցնելու եմ»․ Զարուհի Փոստանջյան (video) «Երեկ Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ խոստովանություններ արեց». Արմեն Աշոտյան «Էս է Նիկոլի խաղի կանոնները․․․ դե հիմա լսե՛ք»․ Սաղաթելյանը՝ Վաղարշապատի այսօրվա ճնշումների մասին (video) Ռուսաստանցի գործարարը Փաշինյանին թանկարժեք նվեր է հանձնել. որքա՞ն արժե այն Մոսկվայի դատարանը տուգանել է կինոկայքերին «ԼԳԲՏ քարոզչության» համար Պապիկյանի հրամանի հետքերով. Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի ուսանողները եկել են ՀՀ, չեն կարողացել վերադառնալ. Aysor ԱՀԱԶԱՆԳ․ քարաթափում՝ Մյասնիկյան պողոտայում. երթևեկելի գոտին փակ է (video) Ձեզ համար հատուկ թարգմանեմ՝ ինչ էր ասում պարոն Վենսը Հայաստանում․ Արթուր Խաչիկյան (video) Քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը հարձակում է ՌԴ-ի շահերի վրա․ Զատուլին Թեժ երկխոսություն Թովմասյանի և Նահապետյանի միջև․ «Ո՞վ ասաց՝ մենք հարստություն չունենք․ հիմա թվարկեմ» (video) Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ Լարիջանի Քարաթափում Մյասնիկյան պողոտայում. Խոշոր ժայռաբեկորները պոկվել ու ընկել են հենց փողոցի վրա Ինչու են ձերբակալվել Էջմիածնի ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի անդամները Պեսկովը՝ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին Դու ու քո «էգն եք» մեր երկիրը ծայրագավառ դարձրել, այ… մանկավարժը պոռթկաց (video) Սպասվում են տեղումներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am