Վենսը չի աջակցում Փաշինյանին, այլ աջակցում է նրան, ով կսպասարկի այն օրակարգը, որը ձեռնտու է ԱՄՆ-ին, սա նորմալ ռեալպոլիտիկ է․ միջազգայնագետ

Վենսը չի աջակցում Փաշինյանին, այլ աջակցում է նրան, ով կսպասարկի այն օրակարգը, որը ձեռնտու է ԱՄՆ-ին, և սա նույնպես նորմալ ռեալպոլիտիկ է։


Գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ հիմա համարյա բան չմնաց ավելացնելու։ Սակայն փորձեմ մի բան էլ ես ասել։

Կարծում եմ՝ Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել։ Ընդամենը պետք է ճիշտ հասկանալ քաղաքականության նրբությունները և ԱՄՆ շահերը։ Ի դեպ, Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք է ԱՄՆ-ը ավելի մոտ է քան երբևէ՝ Հարավային Կովկասում հասնելու նրան, ինչին բոլոր վարչակազմերը ձգտել են շուրջ 30 տարի․ այն է՝ ազդեցություն հաստատել տարածաշրջանում, զրկելով Ռուսաստանին իր ազդեցության գոտուց: Դա չհաջողվեց Բուշ-Կրտսերի վարչակազմին Վրաստանի գործոնի կիրառմամբ, բայց հավանական է, որ այսօր դա կարող է ստացվել Հայաստանի և Ադրբեջանի օգնությամբ։

Մի քանի կարևոր նկատառում։

ԱՄՆ-ը Հայաստանում ներդրումներ չի անելու, այլ թույլ է տալու ամերիկյան ընկերություններին Հայաստանին վաճառել մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան տեխնոլոգիաներ և ապրանքներ։ Իրականում հիմա հենց Թրամփի վարչակազմն է, որ աշխարհից ներդրումներ է բերում ԱՄՆ՝ վաճառելով ամերիկյան ապրանքներ, զենքեր և տեխնոլոգիաներ տարբեր պետությունների։

Վենսը չի աջակցում Հայաստանին կամ Ադրբեջանին․ նա առաջ է մղում իր պետության աշխարհաքաղաքական շահերը Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա, որոնց մի մասը անցնում է TRIPP-ով։ Սա նորմալ երևույթ է։

Նա նաև չի աջակցում Փաշինյանին, այլ աջակցում է նրան, ով կսպասարկի այն օրակարգը, որը ձեռնտու է ԱՄՆ-ին, և սա նույնպես նորմալ ռեալպոլիտիկ է։

Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի համար փոխգործակցության տեսանկյունից գտնվում են նույն հարթության վրա։ Սակայն Ադրբեջանի կարևորությունն ավելի մեծ է՝ հաշվի առնելով տասնյակ գործոններ։

Ինչպես արդեն ասեցի, ԱՄՆ կառավարությունը ներդրումներ չի անում․ այն վառում է «կանաչ լույս» ներդրումների համար և տալիս համապատասխան թույլտվություններ տեխնոլոգիաների արտահանման համար։ Նույնը արվել է Հայաստանի և Ադրբեջանի համար։ Թե ով որքան կկարողանա օգտվել դրանից, կախված է այդ երկրի իշխանությունների ունակություններից։

Գերիների հարցում Վենսի հայտարարությունը՝ հարցը բարձրացնելու առումով, փաստորեն մնաց զուտ խոսքի մակարդակում, և սա ցավալի է ԱՄՆ հաջորդ նախագահի հիմնական թեկնածուի համար։

Ադրբեջանին վաճառվող անվտանգային և հետախուզական սարքավորումները Հայաստանի դեմ չեն, այլ ուղղված են Իրանի հետ ծովային/ցամաքային սահմանի պաշտպանությանը:

Ինչ վերաբերում է ցեղասպանության մասին թվիթը ջնջելուն, ապա սա շատ անլուրջ քայլ է և Վենսի թիմի բացթողումն է:

Սխալ էր Վենսի կողմից Հայաստանի ընտրություններին ընդհանրապես անդրադառնալը։ Վերջիվերջո վերջին տասնամյակում ամերիկյան թիվ մեկ քաղաքական թեման եղել է ընտրություններին Ռուսաստանի կամ այլ պետությունների կողմից միջամտությունը և դրա անթույլատրելիությունը»։

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Վեհափառն ու Ռոբերտ Ամստերդամը քննարկել են անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների հարցը Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը Գերմանիան կոչ է անում զգուշավոր լինել Թուրքիա մեկնելիս Սամվել Կարապետյանն ընտրվեց կուսակցության նախագահ ԱՄՆ փոխնախագահին ՀՀ ոչ մի պաշտոնյա Ծիծեռնակաբերդում չի ուղեկցել, վախենում են թուրքերին չհաճոյանալուց Լոռու մարզում դպրոցներից մեկից ծանր վիճակում Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ Փաստաբաններին չեն թույլատրում ներգրավել ձերբակալվածների պաշտպանությանը. փսատաբան (video) Փաշինյանը «հանձնարարել» է այնպես անել, որ երանի տան 37թ․-ին․ ովքեր են ձերբակալվել Վաղարշապատում․Լիա Սարգսյան Էջմիածնում անհեթեթ մեղադրանքներով խուզարկություններ են. պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել ՔԿ (video) «Հայաստանն էլ եք դուք կործանել, սահմանադրությունն էլ եք դուք տապալում»․ Արծվիկ Մինասյանի կոշտ խոսքը (video) 10-ից ավելի ձերբակալված կա. Սեւակ Խաչատրյանը ներկայացնում է իրավիճակը (video) Չփորձվե՛ք մանիպուլացնել մեր ասածները․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին (video) Հստակ պատասխանե՛ք՝ Ալիևը միջամտո՞ւմ է ՀՀ ներքաղաքական կյանքին․ Արմենուհի Կյուրեղյանը՝ Հայրապետյանին (video) Ես հիմա ձեզ ասեմ՝ ինչու եք այս օրենքը բերել․ Գեղամ Մանուկյան (video) Սա ձեր հերթական ռեպրեսիվ գործիքակազմն է․․․ Լիլիթ Գալստյանը բացահայտում է ՔՊ-ի նոր անօրինությունը (video) Ի՞նչ է իրականում ասել Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատավարության ֆարսի ժամանակ (video) Պարզվեց` ոչ թե մեզ են տալու, այլ մենք ենք տալու. փող` 9 միլիարդ դոլար․ Անդրանիկ Թևանյան (video) Այս ամենը կապ ունի սպասվող Ազգային ժողովի ընտրությունների հետ. Խաչատրյանը՝ Վաղարշապատի ձերբակալությունների մասին «Մի մտեք այդ դաշտ»․ երկխոսություն Արթուր Խաչատրյանի ու ԲՏԱ նախարարի միջև (video) #ՈՒՂԻՂ․ «Զատուլինը պայթեցրեց ռումբը․․․»․ Տիգրան Չոբանյան (video) «Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը․ PostՎենսյան իրականություն․ Վահե Հովհաննիսյան Ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում․ ընտանիքը մանրամասներ է հայտնում Վենսը չի աջակցում Փաշինյանին, այլ աջակցում է նրան, ով կսպասարկի այն օրակարգը, որը ձեռնտու է ԱՄՆ-ին, սա նորմալ ռեալպոլիտիկ է․ միջազգայնագետ Զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու տարբերակների մասին օրենքի նախագիծն ընդունվեց Զինված ուժերում ստեղծված են անհավասար պայմաններ, նույնիսկ «բատինկաներն են» ամեն մեկի հագին տարբեր. Գեղամ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am