ԱՄՆ վարչակազմի ճնշման ներքո՝ Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի 15-ը ․ Financial Times
Ուկրաինայի իշխանությունները ձեռնամուխ են եղել նախագահական ընտրությունների անցկացման, ինչպես նաև Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրերի շուրջ հանրաքվեի նախապատրաստմանը: Երկու քվեարկություններն էլ նախատեսվում է կազմակերպել մինչև մայիսի 15-ը: Այս մասին հայտնում է բրիտանական թերթերից մեկը, փոխանցում է ura.news-ը։
Financial Times-ի (FT) տեղեկատվության համաձայն՝ նման որոշում է կայացվել ԱՄՆ վարչակազմի ճնշման ներքո, որը ձգտում է Ուկրաինայում զինված հակամարտության ավարտին հասնել արդեն գարնանը:
Պարբերականը հղում է անում իր աղբյուրներին։ Չի բացառվում, որ փետրվարի 24-ին Վլադիմիր Զելենսկին կարող է հայտարարել ընտրությունների անցկացման մասին։
