Վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ
Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը գրում է․ «Այսօր վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ։
Մինչ այս պահը տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ:
Մեր տեղեկություններով այս պահին ձերբակալված է 5 անձ։
քպ-ականների վախերը Վաղարշապատից դեռ չեն անցել»:
