Երևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Փետրվարի 9-ից 10-ը Երևանում էր գտնվում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա այցի օրերին մայրաքաղաքում իրականացվեցին տարբեր բովանդակության ակցիաներ, որոնց միջոցով քաղաքացիները փորձում էին իրենց խոսքը լսելի դարձնել բարձրաստիճան հյուրին։ Բողոքները վերաբերում էին գործող իշխանության կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ իրականացվող ճնշումներին, Բաքվում պահվող հայ գերիների խնդրին, ինչպես նաև հոգևորականների և քաղաքական գործիչների ազատազրկման դեպքերին։

Քանի որ իշխանությունները սահմանափակել էին հարցեր տալու հնարավորությունները, իսկ Բաղրամյան 26-ում կազմակերպված կարճ ասուլիսին ներկա էին միայն ընտրված լրատվամիջոցներ, քաղաքացիները ստիպված էին իրենց մտահոգությունները բարձրաձայնել այլ եղանակներով։ Այդ պայմաններում հասարակությունը դիմեց ոչ դասական, բայց ուշադրություն գրավող քայլի՝ օգտագործելով անլար ցանցերը որպես հաղորդակցության միջոց։

ԱՄՆ փոխնախագահը Երևանում բնակվում էր Ալեքսանդր հյուրանոցում։ Հենց այստեղ էլ հավատացյալներն ու քաղաքացիական դիրքորոշում ունեցող բնակիչները փորձեցին իրենց ձայնը հասցնել նրան։ Հյուրանոցի տարածքում հայտնվեցին մի շարք անլար ցանցեր (վայ ֆայ), որոնց անվանումները կրում էին հստակ բողոքային և խնդրանքի բնույթ։ Այդ անլար ցանցերի միջոցով քաղաքացիները փորձում էին Վենսի կամ նրա պատվիրակության ուշադրությունը հրավիրել Հայաստանում առկա լուրջ խնդիրների վրա։

Քաղաքացիների ընտրած այս ձևաչափը պայմանավորված էր այն հանգամանքով, որ պաշտոնական հարթակներում հարցեր բարձրացնելը փաստացի անհնար էր դարձել։ Այդ պատճառով անլար ցանցերի անվանումները վերածվել էին ուղերձների, որոնք չէին կարող վերահսկվել կամ ֆիլտրվել իշխանությունների կողմից։

Նշենք նաև, որ փոխնախագահի այցի ընթացքում մի խումբ քաղաքացիներ լազերային ճառագայթների միջոցով գրառում էին արել հյուրանոցի պատին՝ կոչ անելով պաշտպանել առաջին քրիստոնյա ժողովրդին բռնատիրական ճնշումներից։ Այս գործողությունը ևս դարձավ այցի ամենաքննարկվող ոչ պաշտոնական դրվագներից մեկը։

Ուշագրավ է, որ այս անգամ բարձր մակարդակի այցի ընթացքում բացակայում էր նախկինում ընդունված արարողակարգային կարևոր դրվագներից մեկը։ Մինչ այս նման այցելությունների ժամանակ բարձրաստիճան հյուրերը սովորաբար այցելում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սակայն այս այցի ընթացքում այդ կանգառը ծրագրից դուրս էր մնացել, ինչը շատերի կողմից ընկալվեց որպես ոչ պատահական որոշում։

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը շարունակում է պնդել, թե իր գործողությունները ուղղված չեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Սակայն տեղի ունեցող զարգացումները վաղուց արդեն դուրս են եկել ներքին օրակարգի շրջանակներից և ստացել են միջազգային արձագանք։

Ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ սփյուռքի հայ համայնքները տևական ժամանակ է ակցիաներ են անցկացնում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Այդ գործընթացների համատեքստում Երևանի անլար ցանցերով իրականացված բողոքը դարձավ հերթական ազդակն այն մասին, որ հասարակությունը տարբեր ուղիներով փորձում է բարձրաձայնել իր խնդիրները։

Երևանում տեղի ունեցած այս ակցիաները ցույց տվեցին, որ երբ խոսքը փակվում է պաշտոնական հարթակներում, այն կարող է փոխանցվել այլ միջոցներով։ Այս անգամ այդ միջոցը դարձավ անլար ցանցը՝ վայ ֆայը, որը ժամանակավորապես վերածվեց բողոքի և պահանջի հարթակի»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 335 անգամ
Լրահոս
«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան Աշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են, իսկ Աստծո առաջ կանգնող մաքուր սիրտը մնում է հավիտյան․ Տեր Հեթում քահանա Թարվերդյան Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ Թուրքիան և Գերմանիան մտադիր են մեծացնել առևտրաշրջանառությունը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Նիկո՛լ, դե տղա ես, ուղիղ հարցիս պատասխանիր․․․ բա գոռում էիր՝ սրիկա՜՜ են․ Ռուզան Ստեփանյան (video) Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (video) Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանն արձագանքում Սամվել Կարապետյանի երեկվա առաջարկին (video) ԲՀԿ-ի քվեների հաշվարկի մասով տեղի է ունեցել խայտառակ մանիպուլյացիա․ Իվետա Տոնոյան (video) Փաշինյանը չի կարող սա մարսել․․․ ի՞նչ է սպասվում նրան․ Դավիթ Ջամալյան (video) Չուշանալ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն Հունիսի 7-ի գիշերվա մասին հստակ հարցեր կան․ ինչ պետք է անել. Արթուր Միքայելյան (video) Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am