Ուկրաինայում պլանավորում են նախագահական ընտրություններ անցկացնել
Ուկրաինան սկսել է պլանավորել նախագահական ընտրությունները և հանրաքվեն, որոնք երկուսն էլ նախատեսված են մայիսի 15-ին, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ այս քայլը ձեռնարկվել է ԱՄՆ վարչակազմի ճնշման ներքո։
Ավելի վաղ Reuters-ը հաղորդել է, որ ԱՄՆ-ն և Կիևը քննարկում են մայիսին Ուկրաինայում ընտրություններ և հանրաքվե անցկացնելու հնարավորությունը հակամարտության կարգավորման հնարավոր համաձայնագրերի վերաբերյալ։
