Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահի հետ չեն քննարկել ռեգիոնալ լարվածությանը վերաբերող հարցեր:
«Մենք չխոսեցինք սահմանային վիճակի մասին, ռեգիոնալ լարվածության մասին, ինչը նշանակում է՝ չկա օրակարգում նման հարց», - Հանրային հեռուստանկերությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Միաժամանակ նա նշել է, որ Վենսի հետ քննարկել են անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը:
«Որևէ բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնանք: Բոլոր վերաբերելի ձևաչափերում այս հարցը բարձրացրել ենք, բարձրացնում ենք և հետևողական կլինենք հարցի լուծմանը», - ասել է նա։
