«ՍԵՖ Ինտերնեյշնլ»-ի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչը ձեռնաշղթայված տեղափոխվեց դատարան

Այսօր՝ հունվարի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչութան պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Տարոն Թադևոսյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Հայկազ Մարտիրոսյանի նկատմամբ: Ինչպես Վանաձորից հայտնում է Shamshyan.com-ը, Հ. Մարտիրոսյանը ձեռնաշղթայված վիճակում Ոստիկանության Տարոնի բաժնից ոստիկանական հատուկ մեքենայով տեղափոխվեց դատարան, որտեղ դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը դռնփակ դատական նիստ է անցկացնելու և գնալու է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու՝ արդյոք բավարարում է քննիչի միջնորդությունը, թե ոչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լոռու մարզի քննչական վարչությունը պարզել է որ Հ. Մարտիրոսյանը, ով հաշվառված է Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, նախապես մշակել է վարկային կազմակերպության թալանը և համաձայնության է եկել Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիկչ, 48-ամյա Արսեն Գրիգորյանի հետ: Բանկի կառավարիչը դեկտեմբերի 29-ին, երեկոյան նախապես անջատել է նշված վարկային կազմակերպության տեսագրող սարքավորումները և այնտեղից գողացել է շուրջ 90 մլն դրամ արժողության ոսկյա իրերի 60-ից ավելի փաթեթ, 50-ից ավելի մետաղադրամի նմանվող դեղնավուն կլոր ձուլակտրոներ, 4800 դոլար և 800 հազար դրամ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հափշտակությունը կատարելուց հետո Հ. Մարտիորսյանը մտածված բաց է թողել դրամապահոցի արտաքին հատվածի և վարկային կազմակերպության բակի կողմից գտնվող պատուհանի փականները և այդ մասին տեղեկացրել է հանցակցին՝ Ա. Գրիգորյանին: Վերջինս հունվարի 1-ին ժամը 00:10-ի սահմաններում պատուհանը հրելու միջոցով մուտք է գործել վարկային կազմակերպության տարածք և Հ. Մարտիրոսյանից նախապես վերցրած դրամապահոցի փականի կրկնօրինակ բանալիով բացել է պահոցի դուռը և այնտեղից հափշտակել մոտ 280 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա իրեր և այնտեղ մնացած գումարի մնացած մասը: Մանրամասները՝ այստեղ:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am