Այ որ օրը գա, ու ձեզանից խլվի ձեզ իրապես չպատկանողը, գռփածը, թալանածն ու խժռածը, դուք դարձ ի շրջանս յուր կերպով կդառնաք
Դե, եթե մեկը Արցախի հանձնման դժոխային գիշերը տրտնջում է իր դուխիների կորստյան համար, պարզ է, որ պիտի մտածի, թե մի բնակարան կամ մեքենա խլելով Իշխանին կարող են ճնշել կամ վախեցնել։
Ասեմ՝ մեկը խլեք՝ 5-ը կստեղծի։ Այ որ օրը գա, ու ձեզանից խլվի ձեզ իրապես չպատկանողը, գռփածը, թալանածն ու խժռածը, դուք դարձ ի շրջանս յուր կերպով կդառնաք հանրային կյանքում գարշահոտություն տարածող նախկին սպասյակները։
Մի առիթով ասել եմ՝ ծիծաղով կնայեինք այս ամենին, եթե այդ նույն մտածողությամբ մեր հինավուրց երկիրն ու ապագան չհոշոտեին թուրքական ստրկությանն սպասող այս մոլագարները։
Վահե Սարգսյանի գրառումը
