Ինչ ապրանքներ են թանկանալու. Ինչ է սպասվում այս տարի

lragir.am-ը գրում է. 2018 թվականի հունվարի մեկից, ինչպես և սպասվում էր, թանկացումների հերթական ալիքն է սկսվել: Թանկացել են բենզինը, սեղմված գազը, նաև դիզվառելիքը: Այս թանկացումները, հիշեցնենք, պայմանավորված են Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով, ըստ որի՝ մի շարք ապրանքատեսակների մասով ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում է տեղի ունեցել:Հայաստանում ակցիզային հարկի դրույքաչափերը ԵՏՄ մյուս երկրների համեմատ ցածր են, և մինչև 2020 թվականը Հայաստանը պարտավորվել է աստիճանաբար բարձրացնել ալկոհոլի, բենզինի, սեղմված գազի, ծխախոտի ակցիզային հարկերը՝ հավասարեցնելով դրանք ԵՏՄ մյուս երկրների դրույքաչափերին:Հունվարի մեկից արդեն թանկացել են բենզինը, սեղմված գազը և դիզվառելիքը: Regulyar տեսակի բենզինը թանկացել է մոտ 20 դրամով, և մեկ լիտրը արժե 430 դրամ: Սեղմված գազի մեկ խմ-ն 190 դրամից դարձել է 220 դրամ, իսկ դիզվառելիքի մեկ լիտրը 390 դրամից դարձել է 440 դրամ:Հարկային նոր օրենսգրքով հունվարի մեկից 1000 խմ սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափը 8330 դրամից դարձել է 23 000 դրամ: Բենզինի մեկ տոննայի ակցիզային հարկը 25 000 դրամից սահմանվել է 40 000 դրամ:Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն այս օրերին հաշվարկներ է կատարել և պարզել, որ թանկացումները համահունչ չեն ակցիզային հարկի բարձրացված դրույքաչափերին: Հարկային օրենսգրքով դիզվառելիքի ակցիզային հարկը ոչ թե բարձրացել է, այլ նվազել, բայց թանկացել է նաև դիզվառելիքը: “Դիզվառելիքը պետք է ոչ թե թանկանար, այլ նվազեր: Այսինքն՝ մենք այստեղ գործ ունենք անառողջ տնտեսության հետ: Մեր հաշվարկներով՝ բենզինն էլ պետք է թանկանար մոտ 10 դրամով, բայց թանկացումը ավելի է եղել”,- ասաց Դանիել Իոաննիսյանը:Նշենք, որ հունվարի մեկից երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող այլ ապրանքատեսակների մասով ևս թանկացումներ են սպասվում, քանի որ Հայաստանում ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական միության մաքսային դրույքաչափերը: Ընդ որում, սպասվում է 800 անուն լայն սպառման ապրանքների թանկացում, բայց աստիճանաբար:Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը վերջերս ասել էր, որ այս տարի 40 տեսակ ապրանքների մասով են նոր դրույքաչափեր գործելու: Մասնավորապես, բարձրանալու են երրորդ երկրներից ներկրվող թռչնամսի, կաթի, կարագի, ձեթի, թեյի և այլ լայն սպառման ապրանքների մաքսային դրույքաչափերը, ինչը կհանգեցնի այդ ապրանքատեսակների թանկացմանը: Կառավարության անդամները շեշտում են, որ թանկացումն էական չի լինելու:“Թանկացումների առյուծի բաժինը սպասվում է 2020 թվականին”,- ասում է Դանիել Իոաննիսյանը: Նրա խոսքով՝ հենց այդ տարվանից բարձրանալու են նաև երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսային դրույքաչափերը, ավտոմեքենաների գները կտրուկ կթանկանան:“Հաճախ իշխանությունները, որպես հակափաստարկ, ասում են, որ նույն ապրանքները կարելի է ԵՏՄ-ից ներկրել: Բայց ԵՏՄ-ում, բացի նավթից ու գազից, որակյալ ապրանք չկա: Ավելին, վերջին երեք տարիներին ռուսական ապրանքների ներմուծման չափաբաժինը Հայաստանի ընդհանուր ներմուծումների ծավալում պակասել է: Այլ երկրներներից ներմուծումների ծավալները շատ ավելի են ավելանում, քան Ռուսաստանից: Շատ ավելի արագ են աճում ներմուծումները Եվրամիությունից, Չինաստանից, այլ երկրներից”, ասաց Դանիել Իոաննիսյանը:Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կանխատեսում է, որ 2018 թվականը թանկացումների տարի է լինելու:“Ես դեռ նախորդ տարեվերջին կանխատեսել էի, որ հեղուկ գազի ու բենզինի թանկացումը ռիսկային կլինի և կարող է ազդեցություն ունենալ տնտեսության մյուս ճյուղերի վրա: Հիմա բենզինը թանկացավ, մի քիչ էլ առիթից օգտվելով՝ ավելի շատ են բարձրացրել: Հեղուկ գազի թանկացումը կարող է բերել հասարակական տրանսպորտի սակագնի թանկացմանը, տրամաբանական է, որ 120-130 դրամ պետք է սահմանվի սակագինը”,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը: Նա հիշեցնում է, որ ԵՏՄ հետ 2015 թվականին ստորագրված պայմանագրով Հայաստանը մի շարք ապրանքատեսակների մասով “արձակուրդ” էր ստացել, բայց արդեն այս տարվա հունվարի մեկից մտնում ենք լիարժեք մաքսային հարաբերությունների մեջ: Հետևաբար, առաջիկա տարիներին սպասվում է մոտ 800 ապրանքների մասով մաքսային դրույքաչափերի բարձրացում: Դրան գումարվում է այն, որ ալկոհոլի, բեինզինի, սեղմված գազի ու ծխախոտի ակցիզային հարկերը ևս պետք է մինչև 2020 թվականը բարձրանան:“Կարող ենք ասել՝ թանկացումները ԵՏՄ-ով ապահովված են: Իսկ թե որ ապրանքատեսակները կոնկրետ որքան կթանկանան, առաջիկայում կտեսնենք: Սրան գումարած կշարունակեն թանկանալ ապրանքների այն խմբերը, որոնք պայմանավորված են եվրոյի ու դոլարի արժևորմամբ: Դրանք դեռևս նախորդ տարեվերջից թանկացան, ինչպես օրինակ կարագը: Այդ տենդենցը կշարունակվի նաև այս տարի, քանի որ այդ ներմուծումները չեն կարողանում փոխարինել ԵՏՄ անդամ երկրներից ներմուծումներով, երրորդ երկրներից են բերում: Երրորդ տարբերակն այն է, որ սպեկուլյատիվ բնույթով պայմանավորված թանկացումներ կարող են լինել: Իսկ չորրորդ տարբերակն այն է, որ որոշ ապրանքատեսակների թանկացումները շղթայական թանկացումների կարող են հանգեցել, այլ ապրանքների գների վրա կազդեն”,- ասաց Գագիկ Մակարյանը: Մասնագետի խոսքով՝ ԵՏՄ-ից որոշ ապրանքների ներկրման շնորհիվ, ինչպես օրինակ, ալյուրն է, սարքավարումները, էժանացում է նկատվում: Եվ այդ էժանացումը կարող է որոշ չափով հավասարակշռել թանկացումները: “Բայց ընդհանուր առմամբ տենդենցը թանկացման կողմը կտանի, որովհետև թանկացող ապրանքներն ավելի շատ են”,- ասաց նա:Մակարյանի խոսքով՝ այս պայմաններում կա երկու հնարավորություն, որը կարող է փոխել իրավիճակը: Մեկն այն է, որ Ռուսաստանից դեպի  Հայաստան եկող տրանսֆերտներն ավելանում են, դրանք որոշ չափով կկոմպենսացնեն թանկացումները: Չնայած որ աղքատ ընտանիքների վիճակը կարող է ավելի վատանալ: Երկրորդ հնարավորությունն այն է, որ Հայաստանի կառավարությունը ձգտում է ներմուծումը փոխարինել տեղական արտադրանքով: Եթե այս տարի հաջողվի մի քանի ապրանքախմբեր փոխարինել տեղական արտադրությամբ, ըստ մասնագետի, իրավիճակը որոշ չափով կշտկվի: Խոսքը սննդամթերքի, հագուստի որոշ տեսակների արտադրության մասին է:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am