Եթե դուք ընտրում եք Նիկոլ Փաշինյանին, մեկդ հարցրե՞լ եք՝ Հայաստանն ուզու՞մ է

Երբ առաջ Հայաստանում պաշտոնական այց էր լինում, մարդիկ հպարտանում էին։
Զգացողությունն այսպիսին էր․ տեսեք՝ ինչ երկիր ենք, մեզ հաշվի են առնում։
Դա գալիս էր մի բանից՝ պետությունը կանգուն էր, հաղթանակի զգացողություն կար, ինքնահարգանք կար։ Այսօր պատկերը լրիվ ուրիշ է։


Այսօր, երբ բարձրաստիճան պաշտոնյա է գալիս Հայաստան, հանրությունն ուրախություն  չի ապրում։ Ընդհակառակը՝ մարդիկ կրկին ու կրկին  զգում են իրենց նվաստացումը։ Զգում են, որ մեզ չեն այցելում որպես գործընկեր, այլ օգտագործում են որպես տարածք, որպես գործիք, որպես պարտված կողմ։
Դրա համար էլ օնլայն հարթակները լցված են հումորով, սարկազմով, զայրույթով՝
ոչ թե հենց հյուրի, այլ մեր ղեկավարների կանգնած դիրքի, շարժուձևի, պահվածքի մասին։ Դա չարություն չէ։ Դա ինքնապաշտպանական ռեակցիա է։

Մարդիկ շատ լավ հասկանում են՝ մենք այսօր պարտված երկիր ենք, իսկ պարտված երկրի ղեկավարին պահում են, ոչ թե որովհետև ժողովուրդն է ուզում, այլ որովհետև տարբեր ուժերի համար դա ձեռնտու է, որ պարտությունը շարունակական լինի։

Երբ Ադրբեջանը կամ Թուրքիան ասում են՝ Փաշինյանին ենք աջակցում՝ չենք զարմանում ։
Երբ Եվրոպան ակնարկում է՝ ցավալի է, բայց հասկանալի։
Բայց երբ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան գալիս է ու ամբողջացնում այդ պատկերը՝ ասելով, թե այս ղեկավարությամբ «խաղաղություն» է կառուցում,
հանրության մեջ դա ընկալվում է ոչ թե որպես աջակցություն, այլ որպես վերջնական նվաստացում։
Զգացողությունն այսպիսին է․ մեզ հետ խոսում են այնպես, կարծես սա ամայի տարածք է, որտեղ ժողովուրդ չկա, կամ նրա կարծիքը նշանակություն չունի։

Թվում է՝ ընտրողը Հայաստանը չէ, այլ Ադրբեջանը, Թուրքիան, Եվրոպան ու Ամերիկան։ Սա՞ է ժողովրդավարությունը։
Ժողովրդավարություն չէ, երբ ժողովրդի հետ չեն խոսում, երբ նրան չեն հարցնում,
երբ վճռորոշ են համարում ոչ թե քաղաքացիների կամքը, այլ արտաքին ուժերի «աջակցությունը»։ Այդ դեպքում հարցը շատ պարզ է, և շատ մարդկային․ եթե դուք ընտրում եք Նիկոլ Փաշինյանին, մեկդ հարցրե՞լ եք՝ Հայաստանն ուզու՞մ է։
Դժվար չէ։ Ծախս չէ։
Փողոցում պատահական 20 մարդու կանգնեցրեք ու հարցրեք։
Օնլայն հարթակների թվերը մի կողմ դրեք։
Մարդկանց աչքերին նայեք։
Հայաստանը այսօր մի բան է ուզում՝ մեջքն ուղղել նվաստացումից։ Ազատվել Նիկոլ Փաշինյանից, որը Հայաստանի պարտության խորհրդանիշն է։ 
Ու վերջում հարցը մնում է բաց՝ թույլ կտա՞ք մեր մեջքն ուղղել, ժողովրդավար պետությունների ղեկավարներ։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 466 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանի գործով ապացույցի կեղծման վերաբերյալ հաղորդման ճակատագիրը 10 օր անց անհայտ է Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը. Փաշինյան Որքան հասկացա՝ Ադրբեջանում փոխնախագահը նաև նախագահի կինն է, հույս ունեմ դա երկրորդ տիկնոջը մտքեր չի հուշի․․․ ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Այ որ օրը գա, ու ձեզանից խլվի ձեզ իրապես չպատկանողը, գռփածը, թալանածն ու խժռածը, դուք դարձ ի շրջանս յուր կերպով կդառնաք Մենք Արմանի հետ միասին ենք մարզվել, շփվել ենք, ընկերներ ենք, սակայն կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին իմն է․ Մովսար Եվլոև Աշխարհում չկա ոչ մի երկիր, որտեղ աղ շաղ տալուց հետո ասֆալտի վրա կարող են խրամատներ առաջանալ․ Գառնիկ Դանիելյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Ջուր չի լինի Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքում․ կան վիրավnրներ Լեհաստանը արագ մոբիլիզացիայի համար ստեղծում է 500 000 հոգուց բաղկացած բանակ Եթե դուք ընտրում եք Նիկոլ Փաշինյանին, մեկդ հարցրե՞լ եք՝ Հայաստանն ուզու՞մ է Մոսկվայի կարևոր նախապայմաններից մեկն Ուկրաինայի հարցում Ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի քաղաքապետարանը չի նկատում, որ պատուհանները անօրինական կերպով բացել են․ Չախոյան Փաշազադեն հանդիպել է Հռոմի Պապի հետ Թոշակառուները ևս հայտարարագրելու են իրենց եկամուտները. ՊԵԿ Իրանի գերագույն առաջնորդը ներում է շնորհել ավելի քան 2000 դատապարտյալի Սկսել ենք նավթամթերք արտահանել Հայաստան․ Ալիև TRIPP նախագիծը Թրամփ-Վենսի վարչակազմի ջանքերի առանցքային արդյունքն է․ Ալիև Այս ամենը շատ է հիշեցնում էժան ֆարս ԱՄՆ-Իրանի հարաբերությունների համատեքստում ՀՀ-ն միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am