Եթե թմբուկ եք․․․

Այս օրերին հիրավի քաջություն է պետք՝ հայտարարելու, որ դու, չգիտեմ ինչ խոչընդոտներ հաղթահարելուց հետո, իրավունք ես ձեռք բերել՝ տեղ զբաղեցնելու ՔՊ-ի նախընտրական ցուցակում: Վերջին օրերին այդպիսի մի քանի հայտարարություններ աչքովս ընկան, իսկ թեկնածուներից մեկն էլ այնքան հանդուգն էր գտնվել, որ ՔՊ-ի շտաբի պետի տեղակալ (տեղակա՞լ) Վահագն Ալեքսանյանին թույլ էր տվել հրապարակել իրենց համատեղ լուսանկարը: Հներից էլ կան, բայց նաեւ նոր դեմքեր կան, որոնք դեռ լավ չեն պատկերացնում ՔՊ-ի ցուցակում հայտնվելու տխուր հետեւանքները:


Ես ամենեւին էլ չեմ սպառնում այդ մարդկանց: Պարզապես կուզենայի, որ նրանք նախապես իմանան, որ ՔՊ-ի ցուցակ ընկնելը հավասարազոր է իրենց ունեցած մասնագիտությունները դավաճանի, խաբեբայի, հողատուի, գործակալի, աղանդավորի մասնագիտությունների հետ փոխելուն: Գալով ՔՊ-ի ցուցակ՝ գալիս եք Ալեն, Ռուբեն Ռուբինյան, Վահագն Ալեքսանյան, Հայկ Կոնջորյան, ինչու ոչ՝ Արարատ Միրզոյան, Վահագն Խաչատուրյան, Անդրանիկ Քոչարյան դառնալու: Բա ձեզ պե՞տք ա… Էլ չեմ ասում, որ մեծ ֆինանսական բեռի տակ եք ընկնելու, եթե բախտներդ բերի եւ ստուգարքը հանձնելուց հետո դառնաք «ՔՊ-ի ցուցակի թեկնածու»: Ձեզ պե՞տք ա՝ 1.5 միլիոն փող տաք, որ, ենթադրենք, Ռոմանոս Պետրոսյանից մի համար վերեւ լինեք: Բայց, ասեմ, կամքը ձերն է… Եթե որոշել եք Ռոմանոս Պետրոսյան դառնալ, ես ոչինչ անել չեմ կարող:

Գոնե գիտե՞ք, թե ինչ ստուգարք եք հանձնելու: Առաջին կետով ձեզնից պահանջելու են «սրտիկ» անել: Եթե չկարողացաք՝ տեղում կտրում են: Այնպես որ, այդ վարժությունը շատ պարապեք: Ասում են՝ մի աղջիկ հրաշալի «սրտիկ» է ցուցադրել, բայց, չգիտես ինչու, ոչ թե «սրտիկի» ծակից է նայել Վահագն Ալեքսանյանին, այլ՝ կողքից, կտրել են… Ստուգարքի երկրորդ կետով դիմորդից պահանջվում է դատարկ թմբուկ երեւալ: Դե գիտեք, երեւի, որ ՔՊ-ն «կրթվելը նորաձեւ է» շարժումից հետո նոր շարժում է սկսել՝ «թմբուկ լինելը գիրք կարդալուն հավասար բան է» խորագրով: Դուք պետք է ապացուցեք, որ իսկապես դատարկ թմբուկ եք եւ ՔՊ ցուցակի հետ կապված ավելորդ տեսլականներ չունեք: Մի հատ խփում են, ու նայած թե ինչ ձայն դուրս կգա ձեր միջից, որոշում են՝ ներառե՞լ ձեզ ցուցակում, թե՞ ոչ: Եվ ստուգարքի 3-րդ՝ ամենահեշտ պահանջը. պետք է գոնե մեկ անգամ Աստվածաշունչը կարդացած լինեք մինչեւ վերջ: Սերտել եք, թե ոչ՝ էական չէ: Նույնիսկ ավելի լավ է սերտած չլինեք, որովհետեւ ՔՊ-ի առաջնորդն արդեն սերտել է, եւ դա բավական է ասելու համար, որ նրա բոլոր «հետեւորդներն» են սերտել: Աստվածաշնչի հետ կապված բոլոր հարցերն աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է տալիս: Վահագն Ալեքսանյանին չեն վստահում, որովհետեւ սա մի անգամ, իբր ուզեցել էր Վեհափառին բան ասել, քրիստոնեության մեջ ինչ կար-չկար, խառնել էր իրար, թե բա՝ Վեհափառն ուզում է մեր Եկեղեցու անունը փոխել: Թե սրա այդ խոսքի վրա ինչ աղմուկ բարձրացավ ՖԲ-ում, նկարագրելու չէ: Մի խոսքով, ինչպես պայմանավորվեցինք, Արայիկ Հարությունյանին համարձակ պատասխանում եք, որ Աստվածաշունչը ծայրից ծայր կարդացել եք ու ոչինչ չեք հիշում:

Ստուգարքին հաջորդող քայլերի մասին վերեւում արդեն ակնարկեցի… Մտնում եք ՖԲ, տեղադրում արդեն մշակված տեքստը՝ ՔՊ ցուցակում ընդգրկվելու ձեր հայտի ընդունման մասին, եւ սպասում քյոհնա ՔՊ-շնիկների քվեարկության արդյունքներին՝ վերցնե՞լ ձեզ ցուցակ, թե՞ մերժել: Ի դեպ, շատ հանգիստ սպասել էլ պետք չէ: Մի հատ շուրջներդ նայեք եւ տեսեք, թե ինչ հանրահայտ ՔՊ-շնիկներ ու «հեղափոխականներ» են «կտրվում» ստուգարքից եւ դուրս մնում ՔՊ ցուցակից: Ներկուսակցական կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում: Վոժդն է այնտեղ ամեն ինչ որոշում, իսկ եթե կուսակցությունում «վոժդ» կա, դա արդեն ինքնին կոռուպցիա է:

Չգիտեմ, այս հոդվածն ինչ-որ չափով կօգնի՞ մեր քաղաքացիներին՝ ՔՊ ցուցակ մտնելուց առաջ լավ մտածել կամ, ընդհակառակը, ռիսկով գնալ եւ դիմել ՔՊ-ին՝ ուսապարկ գրվելու համար: Ինձ համար ընդունելի է այն որոշումը, որ կկայացնի քաղաքացին: Իմ գործը չկողմնորոշվածներին նախազգուշացնելն էր:

Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 348 անգամ
Լրահոս
Այ որ օրը գա, ու ձեզանից խլվի ձեզ իրապես չպատկանողը, գռփածը, թալանածն ու խժռածը, դուք դարձ ի շրջանս յուր կերպով կդառնաք Մենք Արմանի հետ միասին ենք մարզվել, շփվել ենք, ընկերներ ենք, սակայն կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին իմն է․ Մովսար Եվլոև Աշխարհում չկա ոչ մի երկիր, որտեղ աղ շաղ տալուց հետո ասֆալտի վրա կարող են խրամատներ առաջանալ․ Գառնիկ Դանիելյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Ջուր չի լինի Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքում․ կան վիրավnրներ Լեհաստանը արագ մոբիլիզացիայի համար ստեղծում է 500 000 հոգուց բաղկացած բանակ Եթե դուք ընտրում եք Նիկոլ Փաշինյանին, մեկդ հարցրե՞լ եք՝ Հայաստանն ուզու՞մ է Մոսկվայի կարևոր նախապայմաններից մեկն Ուկրաինայի հարցում Ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի քաղաքապետարանը չի նկատում, որ պատուհանները անօրինական կերպով բացել են․ Չախոյան Փաշազադեն հանդիպել է Հռոմի Պապի հետ Թոշակառուները ևս հայտարարագրելու են իրենց եկամուտները. ՊԵԿ Իրանի գերագույն առաջնորդը ներում է շնորհել ավելի քան 2000 դատապարտյալի Սկսել ենք նավթամթերք արտահանել Հայաստան․ Ալիև TRIPP նախագիծը Թրամփ-Վենսի վարչակազմի ջանքերի առանցքային արդյունքն է․ Ալիև Այս ամենը շատ է հիշեցնում էժան ֆարս ԱՄՆ-Իրանի հարաբերությունների համատեքստում ՀՀ-ն միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել Մակրոնն առաջարկ ունի Եթե թմբուկ եք․․․ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքները փակ են Վենսը ջնջել է «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am