Հովիկ Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը մնաց անփոփոխ

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Հովիկ Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը։

Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 25 մլն դրամի չափով՝ համակցված վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։ Ի դեպ, հանրային մեղադրողները Վերաքննիչ դատարան հատուկ վերանայման բողոք են ներկայացրել՝ պահանջելով Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը։ Բողոքը մակագրվել է Անի Մարտիրոսյանին։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա նիստում Հակակոռուպցիոն դատարանը փոխել է մեղադրյալներից Բագրատունի Բարսեղյանի խափանման միջոցը՝ կիրառելով գրավը՝ 7 մլն դրամի չափով։

Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մեջ։ Ըստ քրեական գործի՝ Հովիկ Աբրահամյանը «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներով սահմանված՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ, ինչպես անձամբ, այնպես էլ իր վստահված անձանց, այդ թվում՝ Հենրիկ Աբրահամյանի միջոցով մասնակցել է «Արտաշատ-Վինկոն» ՓԲ ընկերության կառավարմանը՝ մինչև իր պաշտոնավարումների դադարեցումը՝ 2016 թվականի սեպտեմբերի 8-ը, հովանավորելով կազմակերպությանը, ինչը, ի թիվս այլնի, դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ տեղական ինքնակառավարման մարմիններից շուկայականից էապես էժան գներով կեղծ աճուրդներով անշարժ գույք ձեռք բերելով և նշված առևտրային կազմակերպությանը տրամադրելով: Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի դրվագն ավելի վաղ էր ուղարկվել դատարան, հունվարին դատարան է ուղարկվել նաև Բագրատունի Բարսեղյանի և Գրիգոր Գևորգյանի մասը և այժմ գործերը քննվում են մեկ վարույթում։

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Մենք Արմանի հետ միասին ենք մարզվել, շփվել ենք, ընկերներ ենք, սակայն կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին իմն է․ Մովսար Եվլոև Աշխարհում չկա ոչ մի երկիր, որտեղ աղ շաղ տալուց հետո ասֆալտի վրա կարող են խրամատներ առաջանալ․ Գառնիկ Դանիելյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Ջուր չի լինի Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքում․ կան վիրավnրներ Լեհաստանը արագ մոբիլիզացիայի համար ստեղծում է 500 000 հոգուց բաղկացած բանակ Եթե դուք ընտրում եք Նիկոլ Փաշինյանին, մեկդ հարցրե՞լ եք՝ Հայաստանն ուզու՞մ է Մոսկվայի կարևոր նախապայմաններից մեկն Ուկրաինայի հարցում Ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի քաղաքապետարանը չի նկատում, որ պատուհանները անօրինական կերպով բացել են․ Չախոյան Փաշազադեն հանդիպել է Հռոմի Պապի հետ Թոշակառուները ևս հայտարարագրելու են իրենց եկամուտները. ՊԵԿ Իրանի գերագույն առաջնորդը ներում է շնորհել ավելի քան 2000 դատապարտյալի Սկսել ենք նավթամթերք արտահանել Հայաստան․ Ալիև TRIPP նախագիծը Թրամփ-Վենսի վարչակազմի ջանքերի առանցքային արդյունքն է․ Ալիև Այս ամենը շատ է հիշեցնում էժան ֆարս ԱՄՆ-Իրանի հարաբերությունների համատեքստում ՀՀ-ն միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել Մակրոնն առաջարկ ունի Եթե թմբուկ եք․․․ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքները փակ են Վենսը ջնջել է «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը Պահանջել են կիրառել առավել խիստ պատժաչափ՝ ցմահ ազատազրկում Հովիկ Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը մնաց անփոփոխ 21-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներ Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն` Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ չի կայանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am