«Ադրբեջանը կխուսափի լարել իրավիճակը». Եվսեև

«Ադրբեջանը կխուսափի լարել իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած զարգացումներին և կարգավորման բանակցություններին: Եվսեևի խոսքով՝ հակամարտության գոտին համեմատաբար հանգիստ էր 2017 թվականին, թեև զոհեր շարունակում են գրանցվել երկու կողմերում էլ, և բանակցային գործընթացը դժվար է հաջողված որակել: «Ձեռքբերում կարելի է անվանել այն, որ բանակցությունների ընթացքում դժվարությամբ, բայց հաջողվեց կազմակերպել նախագահական հանդիպում Ժնևում տարեվերջին, ապա՝ նախարարական հանդիպում, որոնք կարծես տեղից շարժեցին բանակցային գործընթացը, բայց կողմերի միջև համաձայնության հարցում էական առաջընթաց չկա: Ադրբեջանական կողմը պետք է նաև մտածի այն մասին, որ պատերազմական գործողությունները ելք չեն, քանի որ 2016 թվականի ապրիլից հետո Հայաստանը կարող է ադրբեջանական ագրեսիայից հետո հարձակողական գործողություններ նախաձեռնել՝ Ադրբեջանին դաս տալու նպատակով: Նոր պատերազմը գուցե նոր տարածքային կորուստների հանգեցնի: Ադրբեջանը պետք է մտածի նաև այն մասին, որ միջնորդները` ԱՄՆ-ը ու ՌԴ-ն, համամիտ են, որ հակամարտությունը պետք է սառեցվի, քանի որ ապրիլյան պատերազմից հետո այն ապասառեցված է, Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի կարող շահարկել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հակասությունները, քանի որ Ղարաբաղի շուրջ հակասություններ չկան: Բաքուն չպետք է նաև փորձի ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ այդ հակամարտության ադրբեջանամետ կարգավորման համար, քանի որ ապրիլյան պատերազմից հետո համապատասխան ազդակներ է ստացել: Այս ամենը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի դիրքորոշումը հաշվի առնելով, կարծում եմ, որ 2018 թվականին Ադրբեջանի քաղաքականությունը ԼՂ հակամարտության գոտում ավելի հավասարակշռված կլինի: Հիշեցնեմ նաև, որ մյուս տարի ՌԴ-ում նախագահական ընտրություններն են, կարծում եմ` Ադրբեջանը կխուսափի լարել իրավիճակն այդ փուլում»,- նման կարծիք հայտնեց Վլադիմիր Եվսեևը:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am