Եկեղեցու թիրախավորմամբ խաթարվել է ազգային մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված քահանայից հավաքի մասնակիցները հայտարարությամբ են հանդես եկել։

«Ն․Ս․Օ․Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությամբ, Սրբոց Ղևոնդյանց քահանաների նվիրական տոնի առիթով համախմբվելով համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ վերանորոգում ենք Բարձրյալին ու մեր բարեպաշտ ժողովրդին ծառայելու սրբազան մեր ուխտը և վերահաստատում հավատարմությունն ու սերը առ Սուրբ Էջմիածինը և Ամենայն Հայոց Հայրապետը։

Ղևոնդյանց սուրբ նահատակների օրինակը բոլոր ժամանակներում հայ հոգևորականի համար հավատքի և հոգևոր ժառանգության հանդեպ նախանձախդրության, անմնացորդ ծառայության և հայրենյաց սիրո մշտահունչ պատգամ է։ Արդի աշխարհի փոփոխվող իրողությունների և ներազգային կյանքի դժվարությունների հանդիման կոչված ենք Ղևոնդյանց սխրանքի խորհրդով պաշտպանելու աշխարհասփյուռ մեր ժողովրդի ազգային ու հոգևոր ինքնությունը, դարերով նվիրագործված արժեհամակարգը և հավատավոր մեր զավակների սրտերում անսասան պահելու ազգասիրության և եկեղեցասիրության ոգին։

Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ազգային ինքնության անսասան հիմքն է և հայրենի պետության կայունության ամուր հիմնասյուներից մեկը, որը պետք է պահպանել և զորացնել։

Վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը։ Ստեղծված իրավիճակը բացասական հետևանքներ և լարվածություն է առաջ բերել մեր համայնքների կյանքում, ինչին, ցավոք, նպաստել է նաև որոշ եկեղեցականների անընդունելի ընթացքը։

Նոր պառակտումներից զերծ մնալու համար հրամայական է, որպեսզի քահանաներս, մեր ուխտին ու կոչմանը հավատարիմ, անշեղորեն հետևենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու կարգերին ու կանոններին, եղբայրասիրությամբ հետամուտ լինենք միաբանության վերականգնմանը և առ Աստված ապավինությամբ ու հավատի գործերով արդյունավորենք տիրավանդ մեր առաքելությունը։

Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին՝ փորձությունների այս շրջանում աներեր պահել նախնյաց հավատը և փարված մնալ մեր Սուրբ Եկեղեցուն և հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ միմյանց զորակցությամբ հայոց տապանը առաջնորդելու դեպի ապահով և լուսավոր նավահանգիստ։

Մեր մշտամնա աղոթքն է, որ երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի համայն աշխարհը, ապահով և անսասան՝ հայրենի մեր երկիրը, անխռով ու համերաշխ՝ մեր ժողովրդին և հավետ պայծառ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։

«Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նույն խոսքն ունենաք, և ձեր մեջ բաժանումներ չլինեն, այլ հաստատուն մնաք նույն մտքի ու նույն նպատակի մեջ» (Ա Կորնթ. Ա 10)»,- ասվում է հայտարարությունում։

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Մոսկվայի կարևոր նախապայմաններից մեկն Ուկրաինայի հարցում Ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի քաղաքապետարանը չի նկատում, որ պատուհանները անօրինական կերպով բացել են․ Չախոյան Փաշազադեն հանդիպել է Հռոմի Պապի հետ Թոշակառուները ևս հայտարարագրելու են իրենց եկամուտները. ՊԵԿ Իրանի գերագույն առաջնորդը ներում է շնորհել ավելի քան 2000 դատապարտյալի Սկսել ենք նավթամթերք արտահանել Հայաստան․ Ալիև TRIPP նախագիծը Թրամփ-Վենսի վարչակազմի ջանքերի առանցքային արդյունքն է․ Ալիև Այս ամենը շատ է հիշեցնում էժան ֆարս ԱՄՆ-Իրանի հարաբերությունների համատեքստում ՀՀ-ն միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել Մակրոնն առաջարկ ունի Եթե թմբուկ եք․․․ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքները փակ են Վենսը ջնջել է «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը Պահանջել են կիրառել առավել խիստ պատժաչափ՝ ցմահ ազատազրկում Հովիկ Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը մնաց անփոփոխ 21-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներ Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն` Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ չի կայանա Եկեղեցու թիրախավորմամբ խաթարվել է ազգային մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը Վարդանյանը Բաքվի դատարանում ներկայացրել է իր վերջին խոսքը․ դատավորները հեռացել են խորհրդակցության Արսեն Թորոսյանը ստում է․ ներկայացնում եմ փաստեր․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Եթե Նիկոլը մնա, Հայաստանը տիեզերական մակարդակի դժոխքի մեջ է հայտնվելու․ Բոզոյան (video) «Պապիկյա՛ն, ամեն օր դիրքերից զանգում են, էս ի՞նչ բարդակ ես սարքել․ 20 օրում 2 զոհ կա». Նարե Սոսե (video) Գառնիկ Դանիելյանն ԱԺ ամբիոնից Փաշինյանից ձայնագրություն միացրեց (video) Ատոմակայանի փակվելն ու դրա աղետալի հետևանքները․ Հինգ տարվա նախազգուշացումների ապացույցը․ Խաչիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am