Հայաստանի հետ միջուկային էներգետիկ համագործակցության վերաբերյալ հայտարարությունը լայն քննարկումների պատճառ է դարձել։ Այս մասին գրում է Civilnet-ը:
Հարցը վերաբերում է շրջանառվող այն պնդմանը, թե Վենսը Հայաստանում 9 միլիարդ դոլարի ներդրումներ է խոստացել։ Մինչդեռ ԱՄՆ փոխնախագահը նման հայտարարություն չի արել, և այդ ձևակերպումները համաժամանակյա թարգմանության սխալի հետևանք են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ին ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Ջեյ Դի Վենսը հանդես եկան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով։
Ինչ է ասել Վենսն իրականում
Համատեղ հայտարարությունների ընթացքում ԱՄՆ փոխնախագահը խոսել է միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հնարավոր տնտեսական ծավալների մասին։ Նա նշել է, որ ԱՄՆ-նն ու Հայաստանը ավարտել են միջուկային էներգետիկայի ոլորտում բանակցությունները։ Նրա խոսքով՝ ամբողջությամբ պատրաստ լինելու դեպքում դա ճանապարհ է հարթելու ամերիկյան և հայկական ընկերությունների միջև քաղաքացիական միջուկային նախագծերի շրջանակում գործարքներ կնքելու համար։
«Ի՞նչ է սա նշանակում․ մինչև 5 մրդ դոլարի սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 մրդ դոլարի երկարաժամկետ աջակցություն՝ վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը:
Անգլերեն՝ «That means up to $5 billion in initial US exports, plus an additional 4 billion in long-term support through fuel and maintenance contracts.»։
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը