Պարզվեց՝ ասֆալտն էլ միֆ է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Երեւանում եւ ողջ հանրապետությունում այս իշխանության միակ «ձեռքբերումը»` ասֆալտը, խայտառակ վիճակում է հայտնվել․ ճանապարհներն այնպես են քանդվել, որ առաջացել են մեծ ու խորը փոսեր, որոնք վտանգ են ներկայացնում թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։ Այդ փոսերը ե՛ւ կենտրոնական փողոցներում են, ե՛ւ երկրորդային ու բակային հատվածներում։ Վարորդները պնդում են, որ ձյան դեմ պայքարում ինչ-որ քիմիկատներ են շաղ տվել, դա է այս ավերածությունների պատճառը։

«Ունենք մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ: Շաբաթ եւ կիրակի օրերին կսկսվեն բուն փոսալցման աշխատանքները»,- անդրադառնալով թեմային՝ հայտարարել է Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով` ասֆալտի քայքայումը պայմանավորված է նրանով, որ ձյունը հալեցնելու նպատակով փողոցներում աղ շատ են լցրել: Բայց ամեն տարի էլ աղ լցնում են, սակայն դրանից ասֆալտն այսքան արագությամբ չէր քայքայվում, ուրեմն այն անորակ է եղել ի սկզբանե, եւ ձյան ու սառույցի դեմ պայքարն էլ անգրագետ ձեւով են արել:

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է. «Ասֆալտը դարձրել էին մատի փաթաթան` էսքան կիլոմետր ասֆալտ ենք արել, էնքան կիլոմետր ասֆալտ ենք արել, բայց եթե մի հատ ձյուն պիտի գա, ու աղից ասֆալտը դառնա զրո, քայքայվի գնա, նշանակում է, որ այն անորակ է: Սակայն, ինչպես դասականն է ասում, ասֆալտն ասֆալտ է: Աղի, ավազի, մյուսների հետ կապված հարցեր առաջանալուց առաջ, նախ, պետք էր համապատասխան չինովնիկների հետ զրուցել, սակայն քանի որ դա էլ չի արվել, կարող էին այս օրերին այդ փոսերը լցնել: Այդ հարցը վաղուց պետք է լուծած լինեին, քանի որ ոչինչ չեն արել, եւ կա հանրային մեծ դժգոհություն, գործակարգավարական նիստի ժամանակ Ավինյանը որոշեց անդրադառնալ թեմային, ինչպես միշտ` բոլորը մեղավոր են, բացի իրենցից: Անպատասխանատու կառավարման հետեւանքների հետ գործ ունենք: Միջին վիճակագրական ՔՊ-ականի մոտեցում է սա: ԱՆԻՖ-ի փողերը, որ մսխեցին, այդտեղ է՞լ էր աղը մեղավոր: Կկվի բնից որ վատ հոտ է գալիս, ուրիշներից է հոտ առնում: Կառավարումը տապալված է, եթե այսպես շարունակվի, ամբողջ քաղաքի ասֆալտն է քայքայվելու: Չի բացառվում նաեւ, որ չափից շատ են աղ եւ ավազ լցրել, սակայն մի բան հստակ է, որ հատկապես բակային տարածքներում խայտառակ սառցակալած վիճակ էր, ոչինչ չարվեց, բանը հասավ նրան, որ եղանակը տաքացավ, ու արեւը հալեցրեց սառույցը: Ամեն բան թողել են իրավիճակին, իրենց ապիկարությունն ու դեմագոգությունը բարդում են այլոց վրա, արդեն՝ նաեւ երեւույթների: Ռիսկերի գնահատում գոյություն ունի, եւ դժվար չէ ենթադրել, որ ամեն տարի ձմռանը Հայաստանում կարող է ձյուն տեղալ, ինչի համար համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ են հարկավոր: Բայց, ինչպես տեսնում ենք, այս մարդկանց գործը միայն «Էրեբունի-Երեւան», ֆեստիվառներ, փառատոներ կազմակերպելն է, միլիարդներ վատնելը, տոնածառի համար ամեն տարի միլիոններ են ծախսում` 20 օրվա համար, գործուղումներ, վայելքներ. այս հարցերում չեմպիոններ են, սակայն ինչ վերաբերում է բուն գործառույթներին, տկար են, ոչինչ չեն կարողանում անել եւ, որ ամենահետաքրքիրն է` փաշինյանական ոճով չես հասկանում, թե ումից են դժգոհում, ում վրա են մուննաթ գալիս: Տպավորություն է, որ իրենք իրենց ընդդիմախոսներն են»:

դիտվել է 128 անգամ
Լրահոս
«Անցկացման վայրն անփոփոխ է»․ Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է․ Տեր Եսայի Եվրոպան ռուսական էներգառեսուրսներից կախվածությունը փոխարինել է ԱՄՆ-ից կախվածությամբ. Մակրոն Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր Լարված իրավիճակ ավագանիում․ «Չափերիդ մեջ մնա՛, ես եմ որոշում իմ չափերը», «Լռությու՛ն» (video) Երևի քպականը մոռացավ ասի, որ իրենց կառավարման ժամանակ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք Տո՛ գողն էլ եք դուք, թալանչին էլ եք դուք, էս ո՞ւմ հետ եք մեզ համեմատում. Իշխան Սաղաթելյան (video) Արթուր Խաչատրյանը՝ 9 մլրդ–ի մասին․ Վենսի բլեֆը «պայթում է» (video) ԱՄՆ-ն մեծ, հրեշավոր ծուղակ է պատրաստել Հայաստանի համար․ Անժելա Թովմասյան (video) ԱՄՆ փոխնախագահը սոցցանցի էջից ջնջել է Ծիծեռնակաբերդ իր այցի մասին գրառումը Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում «Մեզ ասում են Կրեմլի «շպիոն», հասնում են Մոսկվա, կոշիկ են լիզում»․ Իշխան Սաղաթելյան (video) Զենք Ադրբեջանին, իսկ մեզ․․․ Արթուր Խաչիկյանը՝ Վենսի հայտարարության մասին (video) ԼԱՐՎԱԾ ՎԻՃԱԿ․ Արամ Սարգսյանի տերն էլ Ռոբերտ Քոչարյանն էր, տեսել ա՝ լավը չի, «list»-ով ծախել ա (video) Ի՞նչ ցույց կտա «քաղաքական հերձումը»․․․ մեծ ու սարսափելի բացահայտումներ են լինելու․ Անդրանիկ Թևանյան (video) Սուտ խոսելուց ով խոսի, չխոսի՝ ՔՊ-ն իրավունք չունի խոսել․ սուտ խոսելը ձեզ մոտ մանյա է․ ավագանու անդամ (video) Փակեցինք խոսակցությունը. Ալեն Սիմոնյանը լրագրողներից նեղացավ և դադարեցրեց ճեպազրույցը (video) #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է բացահայտում Վենսն իր այցով Հայաստան ու Ադրբեջան․ Երվանդ Բոզոյան (video) Գե՛տինը մտնի նա, ով էս երկրից մանկապարտեզ է տարել, հե՛տ ստացեք, պատժե՛ք, դատե՛ք (video) Երեկ գիշեր Փաշինյանը մեր շահը վաճառքի հանեց Amazon-ում. Նարեկ Կարապետյան (video) Կոռուպցիա կա՜՜՜, կա՜՜՜՜ կոռուպցիա․ ՔՊ-ականների «до и после» նկարներից զռում ա դա․ Արմեն Աշոտյան (video) Կրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում է Անհետ կորածների ծնողները օրեր են անցկացնում ԱԱԾ-ի մոտ, այդ մարդկանց պատասխան թող տան (video) Վենսը սոցցանցում անդրադարձել է Հայաստան կատարած այցին Ավինյանի բորբոքված ելույթը (video) Պարզվեց՝ ասֆալտն էլ միֆ է․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am