Սպալետի. 30 մլն եվրո «Ինտերը» չունի
Միլանի «Ինտերի» գլխավոր մարիզչ Լուչիանո Սպալետին խոսել է ակումբի հնարավոր տրանսֆերների մասին՝ նշելով, որ իրենք այդքան գումար չունեն, որ գնեն Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: «Ակումբում խնդիրներ կան ֆինանսական ֆեյր-փլեյի հետ և լայնածավալ տրանսֆերներ իրականացնել չենք կարող: Նորեկների մասին խոսակցությունները շեղում են նաև իմ խաղացողներին: Մեկ խաղացողը թիմում ամեն ինչ փոխել չի կարող, և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չենք կարող թույլ տալ մեծ գնումներ կատարել: Հենրիխ Մխիթարյանի արժեքը 30 մլն եվրո է: Այդքան գումար մենք չունենք, որպեսզի կարողանանք նրան թիմ հրավիրել»,- Սպալետիի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն:
