Իրանի հայկական բնակավայրերը չեն մասնակցել ցույցերին. Թեհրանի հայոց թեմի առաջնորդ

Իրանի Իսլամական հանրապետության խոշոր քաղաքներում դեկտեմբերի 28-ից սկսած բողոքի լայնածավալ գործողությունները երեկվանից սկսած հանդարտվում են, Իրանի պես հզոր երկիրն անհնար է քանդել, ասել է Թեհրանի հայկական թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը: Այս մասին գրում է Arevelk.am-ը: «Իրանը շատ ուժեղ և զորավոր երկիր է, ինչ-որ բաներ, այո՛, եղան, տնտեսական տագնապը որոշ մարդկանց փողոց հանեց, բայց ինչպես տեսնում եք՝ իշխանությունը կացության տերն է, իրանցի ժողովուրդն էլ իր հերթին կապված է իր արժեքներին, իր երկրին և արաբների պես իր ձեռքով իր երկիրը չի քանդի»,- ասել է Թեհրանի թեմի առաջնորդը: Նա նշեց նաև, որ հայկական բնակավայրերը զերծ են մնացել խժդժություններից, ավելին, այդ օրերին հայերը տոնել են Նոր տարին, իսկ հիմա պատրաստվում են Սուրբ Ծննդյան տոնին: «Նոր տարվա առաջին օրը ես շնորհավորական այցելություններ տվեցի այն հայ ընտանիքներին, որոնք զոհ են ունեցել իրանա-իրաքյան պատերազմում, այցելեցի կարիքավորներին, մինչև ուշ երեկո այցելություններով անցկացրի, և նկատելի էր, որ հայկական համայնքում կյանքը չի խաթարվել, բնականոն հունի մեջ է: Ընդամենը երեկ Թեհրանի քաղաքապետը մեծ ընդունելություն-ճաշկերույթ էր կազմակերպել, բոլոր քրիստոնյա համայնքների ներկայացուցիչներին հրավիրել էր, ավելի քան չորս հարյուր հոգի էր ներկա, ես էլ էի հրավիրված և խոսեցի այդ հավաքի ընթացքում»,- Թեհրանի այսօրվա մթնոլորտը ներկայացրեց առաջնորդը: Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի այն մասին, որ իբր Իրանի վերջին գործողությունները հրահրված են, Սեպուհ արք. Սարգսյանը պատասխանել է. «Այս դեպքերը կարող են ե՛ւ բնական, ե՛ւ անբնական լինել: Բոլոր երկրներում էլ, բնականաբար նմանատիպ դժգոհություններ լինում են, տնտեսական տագնապը, դժվարությունը երբեմն մարդկանց անել կացության են մատնում, մարդիկ փողոց են իջնում, բայց Իրանը շատ արագ վերագտավ իր խաղաղությունը: Բոլորս պետք է գիտակցենք, որ Իրանի խաղաղությունը օրհնաբեր կարող է լինել հարևան երկրների համար, այնպես որ բոլորով ցանկանք այդ խաղաղությունը: Ինչպես նաև, մաղթում եմ ողջ հայ ժողովրդին, Հայաստանին, Արցախին շնորհաբեր Նոր տարի, Աստվածային օրհնություններով օծված տարի թող լինի»:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am