Երբ երիտասարդներն ապագայի մեջ տեսնում են ոչ թե խոստում, այլ սպառնալիք, դա արդեն միայն անձնական հոգեվիճակ չէ. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան

Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմից հայտնում են. «Փետրվարի 8-ին Արարատի և Վեդիի տարածաշրջանների եկեղեցասեր երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվեց երիտասարդական հանդիպում՝ նպատակ ունենալով խթանել փոխադարձ ճանաչողությունը և միասին ուրվագծել ապագա ծրագրերը։

Երիտասարդների հրավերով բանախոսությամբ հանդես եկավ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Հանդիպման ընթացքին Հայր Ռուբենը, դիմելով երիտասարդներին, ասաց. «Սիրելի՛ երիտասարդներ, ձեր կյանքի այս շրջանը Աստծո պարգև է՝ լի եռանդով, ուժով և ստեղծագործական կարողությամբ։ Սա այն ժամանակն է, երբ մարմինն արագ է արձագանքում կամքին, միտքը՝ գաղափարին, սիրտը՝ երազանքին։ Պատահական չէ, որ սպորտում, գիտության մեջ, մշակութային և հասարակական կյանքում ամենահամարձակ քայլերն ու նորարարությունները ծնվում են հենց երիտասարդության տարիներին։ Բայց առավել կարևոր է այն, որ այս շրջափուլը նաև հոգևոր աճի մեծ հնարավորության ժամանակ է։

Երբ երիտասարդներն ապագայի մեջ տեսնում են ոչ թե խոստում, այլ սպառնալիք, դա արդեն միայն անձնական հոգեվիճակ չէ. դա հասարակության հույսի ճգնաժամի նշան է։ Իսկ Ավետարանը հույսի աղբյուր է։ Հիսուս երբ մոտենում է Նաինի այրի կնոջ մահացած որդուն, ասում է. «Երիտասա՛րդ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց» (Ղուկ․ 7։14)։ Այս խոսքը միայն մեկ երիտասարդի չէ, որ ուղղված է, այլ կոչ է բոլոր ժամանակների երիտասարդներին՝ վեր կենալ հուսահատությունից, վախ ու տագնապից, անտարբերությունից, հոգևոր և ստեղծագործական անշարժությունից։

Ավետարանը մեզ սովորեցնում է, որ Աստված երիտասարդներին վստահում է մեծամեծ առաքելություններ։ Մարիամը երիտասարդ էր, երբ ասաց իր «այո»-ն Աստծո փրկագործության ծրագրին։ Առաքյալները երիտասարդ էին, երբ թողեցին իրենց ուռկանները՝ հետևելու Փրկչին։ Տեր Հիսուս հստակ ասում է իր առաքելության մասին․ «Ես եկա, որպեսզի կյանք ունենան և առատ կյանք ունենան» (Հովհ․ 10։10)։ Այս «առատ կյանքը» վերաբերում է ներկային, սկսվում է հենց երիտասարդ սրտում, որը համարձակվում է հավատալ և վստահել Աստծուն, հուսառատ աչքերով նայել ապագային և սիրել անձնազոհաբար»։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Ամոթը մեզ է, բոլորիս, որ Հայաստանն աշխարհում դեռ ներկայացնում է այս Made for Turkey մոդուլային ոհմակը Դատավորը մեծ պատմական սխալ է թույլ տվել, երբ ներխուժել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթ. Արա Զոհրաբյան Ի՞նչ առանցքային բան է ասել ԱՄՆ փոխնախագահը Վենսը Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Երբ երիտասարդներն ապագայի մեջ տեսնում են ոչ թե խոստում, այլ սպառնալիք, դա արդեն միայն անձնական հոգեվիճակ չէ. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Վենսը խոսել է 9 միլիարդ դոլարի տնտեսական գործունեության, այլ ոչ թե Հայաստանում կատարվելիք ներդրման մասին. Գոհար Մելոյան Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստուգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է․ «Իշխանություն» Ադրբեջանը Սլովակիայից 210 միլիոն եվրոյի ականանետներ կգնի ԵՄ-ն ազդանշաններ է ուղարկում․ Լավրով Դեռահասը դանակահարել է հնդիկ ուսանողների և ոստիկանների, ապա՝ ինքն իրեն Խաղաղության մասին զրույցը համատեղելի չէ Բաքվում հայ պատանդների առկայության հետ․ ադրբեջանագետ Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Իշխանությունների խոստումները մնացել են թղթի վրա․ Մեսրոպ Առաքելյան Իրանի ԱԳ նախարարը աֆրիկյան երկրների հետ առևտրատնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտություն է տեսնում Ֆրանսիայի Ազգային ժողովը Թուրքիայում մարդու իրավունքների խախտման բանաձև է ընդունել Ջրային ռեսուրսները որպես քաղաքական լծակ․ Սամուր գետը՝ Բաքվի ռազմավարության մեջ Սրբոց Ղևոնդյանց բարեխոսությամբ՝ թող Տերը պահապան լինի մեր Եկեղեցուն. Մանուկ քահանա Զեյնալյան «Հնարավորություն ունեք անվերադարձ խաղաղություն հաստատել»․ Վենսը՝ Փաշինյանին Մուղնու եկեղեցու քահանան ազատ արձակվեց ԱԷՄԳ-ն տեսչություն կիրականացնի Իրանի մի շարք միջուկային օբյեկտներում Միացյալ Նահանգները պատժամիջոցները խախտած նավթատար են կալանել Հնդկական օվկիանոսում «Հեմառոգիկ շոկ և դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը վտանգի տակ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am