Իրանում Սիրիայի սցենարով իրավիճակի զարգացում թույլ չտալ
Ria Novosti-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Իրանում բողոքի ցույցերի հետ կապված Անվտանգության խորհրդի հանդիպման նախօրեին հայտարարել է երկրում սիրիական սցենարի զարգացման վտանգի մասին եւ կոչ է արել դա թույլ չտա: «Աշխարհը դարձել է Սիրիայում տեղի ունեցած սարսափների ականատեսը, որոնք սկսվեցին այն բանից, որ արյունոտ ռեժիմը մերժում էր խաղաղ բողոքելու ժողովրդի իավունքը: Մենք չպետք է թույլ տանք, որ դա տեղի ունենա Իրանում: Իրանում տեղի ունեցողը շոշափում է Իրանի ժողովրդի համար արմատական հարց, ինչպես նաեւ միջազգային խաղաղության եւ անվտանգության հարցերը»,- նշված է Հեյլիի հայտարարության մեջ:
