Վենսը՝ ՀՀ–ում 9 մլրդ դոլար ներդրում անելու մասին՝ էներգետիկ ոլորտում
Հպարտ ենք հայտարարելու, որ մեր պետությունները ավարտել են միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայտարարության արարողության ժամանակ նշեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Երբ սա արդեն հունի մեջ մտնի, դա ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների համար ապագա ծրագրերի, սկզբնական մոտ 5 միլիարդ դոլար ներդրումների մասին ենք խոսում, հետագայում, երկրորդ փուլում ևս 4 միլիարդ։ Ս սա փոխշահավետ իրավիճակ է և Հայաստանի համար, և իմ երկրի համար էներգետիկ անվտանգության, էներգետիկ կայունության և նաև ստեղծելու է շատ աշխատատեղեր և ԱՄՆ-ում, և Հայաստանում։
Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Մեր երկիրը շատ քիչ դեպքերում է այնքան վստահ զգում, որպեսզի կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր և էլի ի պատիվ ձեր վարչապետի առաջատարության»,–ասաց նա։
