«Ազատություն հայ պատանդներին». Վենսը ակցիայի վանկարկումների ներքո մտավ Բաղրամյան 26
Այն պահին, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանեց ՀՀ վարչապետի նստավայր՝ Բաղրամյան 26, այդ հատվածում արցախիցները բողոքի ակցիա էին իրականացնում։ Նարքն անգլերենով վանկարկում էին՝ «Ազատություն հայ պատանդներին»։
Ցուցարարների ձեռքին կան հայ գերիների նկարներով պաստառներ, վրան անգլերենով գրված անունները։
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը ակցիայի ընթացքում դիմեց ԱՄՆ փոխնախագահին` հորդորելով Բաքու կատարելիք առաջիկա այցի ժամանակ բարձրացնել 19 հայ պատանդներին անհապաղ ազատ արձակելու, անհետ կորածների ճակատագրերը պարզաբանելու և Արցախի ժողովրդի վերադարձի համար անհրաժեշտ գործնական մեխանիզմներ ներդնելու հարցերը։
Նշենք, որ Վենսին ուղեկցում են մեկ ուղղաթիռ և մի մոտ 3 տասնյակ զրահապատ մեքենաներ։
Վենսին դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։
NEWS.am
