Ջեյ Դի Վենսը լավ կաներ՝ սկզբում գնար Բաքու և իր հետ բերեր մեր բոլոր հայրենակիցներին. Արտակ Բեգլարյան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարով է եկել Հայաստան, բայց շատ ավելի լավ կաներ, որ սկզբում գնար Բաքու և իր հետ բերեր մեր բոլոր հայրենակիցներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Սակայն հիմա էլ նա հնարավորություն ունի մեկ լավություն անել հայ ժողովրդին և կատարել իր նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը՝ ոչ միայն վերադարձնելու հայ գերիներին, այլ նաև հետամուտ լինելու հայ ժողովրդի դեմ հալածանքների գոնե մի մասի վերացմանը, և բոլորս գիտենք, որ հայ գերիները այնտեղ պատանդներ են, բռնապետ Ալիևի ձեռքին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նշենք, որ հենց այս պահին Բաղրամյան 26–ում ընթանում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

«Պատանդ նշանակում է, որ նրանք օգտագործվում կամ կօգտագործվեն քաղաքական առևտրի նպատակով, ուստի ԱՄՆ ղեկավարությունը հնարավորություն ունի որպես տարածաշրջանում խաղաղությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմամբ շահագրգռված կողմ մեկ հստակ քայլ կատարելու, որը կմոտեցնի իրական խաղաղությունը։

Իհարկե, դրանով մեր ժողովուրդները չեն հաշտվի։ Դրանով Արցախի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության հետևանքները ամբողջապես չեն վերացվի։ Սակայն սա հստակ հումանիտար շատ մեծ դրական քայլ կլինի դեպի առաջ և նոր հնարավորության դռներ կբացի հետագա հիմնախնդիրների հասցեագրման և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար։

Մենք բոլորս գիտենք, որ այնտեղ դատապարտվում և խոշտանգվում են բոլոր հայերը, որովհետև այնտեղ գտնվող բոլորը ներկայացնում են մեզ, և քանի դեռ կա մեկ հայ ադրբեջանական բանտում, չի կարող լինել խաղաղություն և հաշտություն, ուստի մենք փոխնախագահ Վենսից խնդրում ենք, հորդորում ենք, նույնիսկ ինչ-որ տեղ պահանջում ենք, որ Բաքու իր առաջիկա այցի ժամանակ շատ հստակ կերպով բարձրացնի առաջին հերթին բոլոր 19 հայ պատանիների անհապաղ ազատ արձակման, մեր անհայտ ճակատագրերի պարզման ուղղությամբ գործնական քայլերի կատարման և Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման ուղղությամբ գործնական մեխանիզմների ներդրման հարցը»,–ասաց նա։

Նշենք, որ այս պահին Բաղրամյան 26–ում ընթանում է Վենս–Փաշինյան հանդիպումը։

NEWS.am

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Մուղնու եկեղեցու քահանան ազատ արձակվեց ԱԷՄԳ-ն տեսչություն կիրականացնի Իրանի մի շարք միջուկային օբյեկտներում Միացյալ Նահանգները պատժամիջոցները խախտած նավթատար են կալանել Հնդկական օվկիանոսում «Հեմառոգիկ շոկ և դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը վտանգի տակ է Մի նոր աշխարհ է բացվելու միջազգային առևտրի, տրանզիտի և էներգիայի հոսքի. Վենս 11 մլն դոլարի ԱԹՍ–ների վաճառք ենք հաստատել. խաղաղության լավագույն ձևը ռազմական տեխնոլոգիաների տեղադրումն է. Վենս Նիկոլ Փաշինյանը գերիների մասին հարցը թողեց անպատասխան Վենսը՝ ՀՀ–ում 9 մլրդ դոլար ներդրում անելու մասին՝ էներգետիկ ոլորտում Վենսը՝ ՀՀ–ում NVIDIA-ի ներդրումների մասին Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները այսօր առավել ամուր են, քան երբևէ. Փաշինյան Վարչապետը Թրամփի ուղու շրջանակներում մեծ կարևորություն ունեցող կետերից մեկի մասին Նիկո´լ Փաշինյան, Իմ հայրենիքով եմ պատասխան տվել ձեր PR-ի համար. video Բլեֆ է, խաբկանք. պարոն Վե՛նս, դուք պարտավոր եք մեր խնդիրներին լուծում տալ․ Արամ Մանուկյան․ video Այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցություն ընդլայնելու համար․ Փաշինյանը մանրամասներ հայտնեց Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել անօդաչու թռչող սարքեր. Փաշինյան Հայաստանը կարող է ծառայել տարածաշրջանում որպես տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ․ Վենս Սա բալանսավորված փաստաթուղթ չէ, չի ապահովում ՀՀ-ի ազատությունը Ադրբեջանից կախվածությունից. Լևոն Զուրաբյան Մանրամասներ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից «Ինչպե՞ս կարող ենք խոսել հարատև խաղաղության մասին, եթե հայերը պահվում են ադրբեջանական զնդաններում»․ Արթուր Խաչատրյան Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին միջուկային խաղաղ համագործակցության մասին հուշագիրը «Ազատություն հայ պատանդներին». Վենսը ակցիայի վանկարկումների ներքո մտավ Բաղրամյան 26 Ջեյ Դի Վենսը լավ կաներ՝ սկզբում գնար Բաքու և իր հետ բերեր մեր բոլոր հայրենակիցներին. Արտակ Բեգլարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am