Բաղրամյան 26–ի մոտ ակցիայի մասնակիցները նամակ–ուղերձ փոխանցեցին Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Վենսին
Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման համար նախագահական նստավայրի մոտ ակցիայի մասնակիցները նամակ–ուղերձ փոխանցեցին Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Վենսին։
«Մեր պահանջն է, որպեսզի երկու օր հետո Բաքվում սպասվելիք Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նա հետ պահանջի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ եղբորից մեր բոլոր 19 պատանդներին»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը։
Ներկաներն սկսեցին վանկարկել «ազատությո՛ւն պատանդներին»։
Այնուհետև Պետրոսյանն ընթերցեց Բաքվում պատանդառված գերիների անունները։
Ակցիայի մասնակիցները նաև նամակ ունեին պատրաստված Վենսի համար։ Նամակի հետևում ստորագրեցին ակցիայի մասնակիցները։ Հնարավորության դեպքում՝ այն կհանձնեն հասցեատիրոջը։
Նշենք, որ Վենսի այցին զուգահեռ ՀՀ նախագահական նստավայրի մոտ ակցիա էր տեղի ունենում ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների և Հայաստանում քաղբանտարկյալների։
NEWS.am
