Դատարանը Միխայիլ Սաակաշվիլիին հեռակա 3 տարվա բանտարկության է դատապարտել
1tv.ge-ն հայտնում է ,որ Վրաստանում դատարանը վճռել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին 4 տարի ժամկետով ազատազրկել, սակայն համաներման արդյունքում ժամկետը կրճատվել է մինչեւ 3 տարի: Սանդրո Գիրգվլիանիի գործով Միխայիլ Սաակաշվիլիին մեղադրանք էր առաջադրվել «ծառայողական լիազորությունների չարաշահման» հոդվածով: Սաակաշվիլին այդ ժամանակ Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի ղեկավար Դաթե Ախալայային ապօրինի խոստացել է, որ կների Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտվածներին եւ հետո շրջանցելով Համաներման կոմիտեին՝ ներել է Գերոնտիա Ալանիային, Միխայիլ Բիբիլուրիձեին, Ավթանդիլ Ապծիաուրիին եւ Ալեքսանդր Գաչավային՝ ստեղծելով դատապարտյալների վաղաժամկետ ազատման իրավական լծակ:
