Վենսի այցին ընդառաջ «Ալեքսանդր» հյուրանոցում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են, հեռացնում են փողոցի աղբամանները
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին ընդառաջ, այսօր՝ փետրվարի 9–ին, Երևանի ամենաշքեղ՝ «Ալեքսանդր» հյուրանոցում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են։ Առավոտից ելումուտը հյուրանոց սահմանափակված է։
Թե հյուրանոցի ներսում, թե դրսում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։
NEWS.am–ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են Աբովյան փողոցից հեռացնում աղբամանները, նաև փոխում են փողոցի չաշխատող լամպերը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հայտնում են Կառավարությունից:
Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:
