Կամո Ցուցուլյանը ևս ԱԺ-ում է
Այսօր՝ փետրվարի 9–ին, մեծ թվով ոստիանական ուժեր են կենտրոնացվել ԱԺ շենքի մուտքի մոտ։ Այստեղ էր նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը։
Նա խուսափեց հարցերի պատասխանել և նշել թե, որն է նման միջոցառումների պատճառը։
Նշենք, որ այսօր ԱԺ մուտքի մոտ հավաքվել էին 44–օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները և պահանջում էին իրենց տրամադրել պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցը։
