Անհետ կորածների ծնողներն ԱԺ–ի մոտ են. նրանք պահանջում են իրենց տրամադրել 44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը
44–օրյա պատերազմում անհետ կորածների ծնողներն այս պահին Ազգային ժողովի ընդունարանի մոտ են:
Նրանք նշում են, որ դեռեւս 2025–ի դեկտեմբերին նամակ են հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նշելով, որ ցանկանում են ծանոթանալ 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Անցել է 2 ամիս և դեռ որևէ պատասխան չեն ստացել ԱԺ նախագահից։
