Հետաքննություն Հիլարի Քլինթոնի հիմնադրամի նկատմամբ
The Hill-ի փոխանցմամբ, կապված անձնական էլեկտրոնային փոստի գործածմամբ Հիլարի Քլինթոնի ծառայողական նամակագրության հետ, ԱՄՆ Արդարադատության նախարարությունն անցել է նոր հետաքննության անցկացման, որով ծրագրված է պարզել Քլինթոնի ընտանիքի հիմնադրամի հնարավոր մասնակցության փաստերի առկայությունը մեքենայություններում կամ որևէ քաղաքական կամ այլ անօրինական գործողություններում այն շրջանում, երբ Քլինթոնը եղել է ԱՄՆ պետքարտուղար: Հետաքննությունն անցկացնում են ՀԴԲ աշխատակիցներն Արկանզաս նահանգում, որտեղ հիմնվել է հիմնադրամը։ Նրանք անցած ամիս հարցաքննել են առնվազն մեկ վկայի։ Առաջիկա շաբաթներին սպասվում է «հավելյալ գործունեություն»,ասել են իրավապահ մարմինների աշխատակիցները:
