Էրդողանն իր լիազորությունները փոխանցել է խորհրդարանի խոսնակին
Resmi Gazete պաշտոնաթերթի կայքում ասված է,որ կապված Թուրքիայի նախագահի Ֆրանսիա այցի հետ, որը ծրագրված է հունվարի 5-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր լիազորությունները փոխանցել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Քահրամանին։ Այս մասին ասվում է ։ Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Էմանուել Մակրոնը կքննակեն տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Երուսաղեմի կարգավիճակի հարցը, իրավիճակն Իրաքում, Սիրիայում և Իրանում, ինչպես նաև Թուրքիա-ԵՄ հարաբերությունները։ Կողմերը նաև մտադիր են համաձայնագիր ստորագրել ռազմական ոլորտում։
