Այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը ծարավ է սիրո, ճշմարտության, հույսի և ողորմածության. Հայր Ռուբեն

Նախօրեին Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ է մատուցել Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում՝ տեղի եկեղեցական ծուխի հրավերով։

Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձել է քրիստոնյաների առաքելությանը և սեփական կյանքով Տիրոջը վկայելու կոչմանը։ Դիմելով հավատավոր ժողովրդին՝ Հայր Ռուբենը նշել է. «Մեր Սուրբ Եկեղեցին խոնարհությունը սահմանել է որպես առաջին առաքինություն, իսկ հպարտությունը՝ որպես առաջին մահացու մեղք։ Հպարտ մարդը կարծում է, որ Կենդանի ջրի կարիքը չունի, իրեն ինքնաբավ է համարում։ Իսկ մեր՝ քրիստոնյաներիս ծարավի զգացումը սկսվում է այն պահից, երբ գիտակցում ենք, որ հոգևորի կարիք ունենք, որ Աստծո կարիքն ունենք։ Այսինքն, մեր քրիստոնեական ընթացքը սկսվում է հենց խոնարհությունից, խոնարհաբար մեր իրական կարիքները ճանաչելու և դրանք Աստծո առաջ բերելու կարողությունից։

Դարերի խորքից Հիսուս այսօր Իր խոսքն է ուղղում մեզ և ասում․ «Ով ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի։ Ով հավատում է ինձ, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, նրա ներսից կենսատու ջրի գետեր պիտի բխեն» (Հովհաննեսի ավետարան 7։37–38)։

Այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը ծարավ է։ Ծարավ է սիրո, ճշմարտության, հույսի և ողորմածության։ Եվ այդ ծարավը ունի միայն մեկ աղբյուր՝ Կենդանի ջուրը, որ Քրիստոսն է։ Եկեք ընդունենք Տիրոջ հրավերը, մոտենանք Աստծուն, սիրենք, հավատանք և հույս ունենանք, որպեսզի այդ հավատքը վարակիչ դառնա մեր շրջապատի համար։

Թող Աստծուց մեզ տրված շնորհներն իսկապես հոսեն մեզնից դեպի մեր ընտանիքները, մեր ընկերները և մեր հասարակությունը։ Այդպիսով կարժանանանք Տիրոջ այն խոսքին, որ ասում է․ «Դո՛ւք եք երկրի աղը… դո՛ւք եք աշխարհի լույսը» (Մատթեոսի ավետարան 5։13–14)։ Դուք եք, որ պաշտպանում եք հասարակությունը փտումից ու բարոյական քայքայումից, և միաժամանակ, համ եք տալիս կյանքին։ Եվ դուք եք, որ Քրիստոսի աստվածային լույսով լուսավորում ու փայլեցնում եք ձեր շրջապատը, ձեր համայնքը և ձեր ընտանիքը»։

դիտվել է 33 անգամ
Լրահոս
ՈՒՂԻՂ․ «Դաժան ռումբն»՝ Ալիևի գլխին․ Զատուլինը չուշացրեց․ Վիգեն Հակոբյան (video) Բողոքի ակցիա ԱՄՆ դեսպանատան դիմաց․․․․«Լա՛վ իմացեք, հայ գերիները խոշտանգվում են, եկեղեցին՝ հալածվում» (video) «Պապիկյա՛ն, սրիկայություն է այս մահերի ժամանակ ցույց տալ սեփական երջանկությունը»․ Անժելա Թովմասյան (video) Ճանապարհներն ահավոր են, ձյունը փակել է չի երևում, որ հալվեց անհնար է դառնում գնալ-գալը․ հայկավանցի (video) Երկու օր առաջ մահացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Բուշին հյուրընկալած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այժմ գտնվում է բանտում, իսկ Բուշը… Այսօր Հայաստան է ժամանում Վենսը. Ղազարյան Զատուլինը «պայթեցնում է» Նիկոլի ամբողջ ծրագիրը․ 5 միլիարդն ու Ալիևի հիստերիան․ Անժելա Թովմասյան (video) Վարդաշեն թաղամասի բնակիչները ցեխաշաղախ են իրենց տուն հասնում. Սոնա Աղեկյան Բրյուսելը կանի ամեն հնարավորը՝ ազատվելու Վիկտոր Օրբանից Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները Այս կռվում Փաշինյանի շանսերը զրոյական են․ Սևակ Խաչատրյան Այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը ծարավ է սիրո, ճշմարտության, հույսի և ողորմածության. Հայր Ռուբեն Ալիևը հենց այդ պահին շատ վտանգավոր հայտարարություն արեց․․․ նոր պատերազմների դուռը բաց է․ Մարգարյան (video) Եկեղեցին այսօր հարձակման տակ է հենց այն պատճառով, որ պաշտպանում է հայկական ինքնությունը. Բագրատ սրբազանի նամակը՝ Վենսին Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ ի աջակցություն Վեհափառի Լուսնի վրա առաջին «ինքնազարգացող քաղաքը» կարող է հայտնվել 10 տարուց Էլ պակաս ժամանակահատվածում․ Մասկ #ՈՒՂԻՂ․ Զատուլինը տակնուվրա արեց Ադրբեջանը․ հերթը մերն է․ Գառնիկ Դանիելյան (video) Հենց հիմա Հայաստանում մեծ հանցագործություն է տեղի ունենում (video) Իրան-ԱՄՆ բանակցություններն Օմանում. Ուժի հաշվարկ և տարածաշրջանային հավասարակշռության նոր ռազմավարություն. Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագրի հոդվածը ՌԴ անվտանգության ծառայությունը պնդում է՝ ռուս գեներալի դեմ մահափորձը պատվիրել է Ուկրաինան Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող շինծու դատավարությունը կշարունակվի վաղը Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Կոչ եմ անում Ձեզ 20 հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը դարձնել Ձեր դիվանագիտական առաքելության առաջնահերթությունը. Թանդիլյան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ կան մարմնական վնասվածք ստացած քաղաքացիներ «Նիկոլի ու Ալիևի համատեղ մրցանակի գինը․ ինչպե՞ս ստորացրեց Էրդողանը»․ Աննա Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am