Հունվարի 26-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 16։10-ի սահմաններում Վարդաշեն-Մուշավան ավտոճանապարհին մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ հնչել են կրակոցներ, ինչպես նաև տեղեկություն է ստացվել, որ դեպքի վայրում է եղել նաև «Toyota» մակնիշի ավտոմեքենա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բաժին են հրավիրել Կոտայքի մարզի բնակիչներ 24-ամյա Արարատ Յ․-ին իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Աղվան Թ․-ին։
Պարզվել է, որ հունվարի 26-ին ժամը 16։10-ի սահմաններում Գուրգեն Մահարու փողոցում տեղի է ունեցել ծեծկռտուք, Աղվան Թ․-ի, Արարատ Յ․-ի և անհայտ անձանց միջև, որի ժամանակ անհայտ անձն իր մոտ գտնվող դեռևս տեսակը չպարզված ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել Աղվան Թ․-ի և Արարատ Յ․-ի ուղղությամբ, պարզվել է նաև, որ նշված վիճաբանության ժամանակ վերջիններիս պատճառվել է մարմնական վնասվածք, որից հետո նրանք նշված ավտոմեքենայով հեռացել են։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Աղվան Թ․-ն և Արարատ Յ․-ն ձերբակալվել են, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը