Արդյո՞ք հայ հանրությանը ներկայացվող այս «մեգանախագիծը» իրականում նախատեսված է միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցություն ապահովելու համար . Գոհար Մելոյան

Գոհար Մելոյանը գրում է. «Վաղը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող այցի առանցքում օգոստոսի 8-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված Թրամփի ուղին է։

 Թրամփի ուղու և «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերության հետ կապված նրբությունները և հարցերը բազմաթիվ ու բազմապիսի են։

Դրանց մասին խոսել ենք և դեռ խոսելու ենք!
Էական հիմնահարցերից երկուսն են՝

1. «Անխոչընդոտ» հաղորդակցության մեկնաբանությունը

Ինչպես օգոստոսի 8-ի եռակողմ հայտարարությունը, այնպես էլ՝ հունվարի 14-ին հրապարակված Թրամփի ուղու իրականացման շրջանակը (TIF) հստակ սահմանում են, որ Թրամփի ուղին իրականացվելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սուվերենության պահպանմամբ։ Միևնույն ժամանակ, այս 2 փաստաթղթերն էլ հստակ մատնանշում են, որ Թրամփի ուղու միջոցով ստեղծվելու է անխոչընդոտ կապ Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ի՞նչ է նշանակում և ի՞նչ է ենթադրում «անխոչընդոտ» ձևակերպումը։


Ինչո՞վ է «անխոչընդոտ» հաղորդակցությունը տարբերվում, օրինակ, Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան մարդկանց, մեքենաների և բեռների սովորական փոխադրումից։

Եվ հարցն այստեղ front office–back office գործառույթների մասին չէ։

Այստեղ առաջանում է ողջամիտ հարց՝ ինչպե՞ս է համատեղվում Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության «անխոչընդոտ» լինելը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սուվերենության պահպանման հետ։

Այս հարցը, անկասկած, դեռ պետք է մանրամասն պարզաբանվի, իսկ դրա բովանդակությունը՝ հստակեցվի ապագայում ընդունվելիք իրավական ուժ ունեցող փաստաթղթերում։

2. Արդյո՞ք «Թրամփի ուղին» կարող է դառնալ
Միջին միջանցքի և Տրանս-Կասպյան առևտրային երթուղու իրական բաղկացուցիչ մաս, թե՞ այն ընդամենը կծառայի Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապ ապահովելուն

Արդյո՞ք Հայաստանի տարածքով անցնող որևէ միջազգային երթուղի իրականում կարող է կապել Չինաստանն ու Միջին Ասիան Թուրքիայի և Եվրոպայի հետ՝ դառնալով Վրաստանի տարածքով արդեն երկար տարիներ շահագործվող Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու կամ ավտոմոբիլային ճանապարհների իրական մրցակցային այլընտրանք։

Պետք է արձանագրել, որ Հարավային Կովկասում Միջին միջանցքն արդեն գործում է և անցնում է Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով։ Այս իրողությունը լուրջ հիմնավոր մտահոգություններ է առաջացնում, որ «Թրամփի ուղին» չի դառնալու Միջին միջանցքի և Տրանս-Կասպյան առևտրային երթուղու էական բաղադրիչ, այլ սահմանափակվելու է բացառապես Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապի ապահովմամբ։

Այսինքն՝ արդյո՞ք հայ հանրությանը ներկայացվող այս «մեգանախագիծը» իրականում նախատեսված է միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցություն ապահովելու համար, թե՞ այն իրապես ունի պոտենցիալ դառնալու Միջին միջանցքի լիարժեք և մրցունակ մաս»։

 

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Երկու օր առաջ մահացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Բուշին հյուրընկալած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այժմ գտնվում է բանտում, իսկ Բուշը… Այսօր Հայաստան է ժամանում Վենսը. Ղազարյան Զատուլինը «պայթեցնում է» Նիկոլի ամբողջ ծրագիրը․ 5 միլիարդն ու Ալիևի հիստերիան․ Անժելա Թովմասյան (video) Վարդաշեն թաղամասի բնակիչները ցեխաշաղախ են իրենց տուն հասնում. Սոնա Աղեկյան Բրյուսելը կանի ամեն հնարավորը՝ ազատվելու Վիկտոր Օրբանից Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները Այս կռվում Փաշինյանի շանսերը զրոյական են․ Սևակ Խաչատրյան Այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը ծարավ է սիրո, ճշմարտության, հույսի և ողորմածության. Հայր Ռուբեն Ալիևը հենց այդ պահին շատ վտանգավոր հայտարարություն արեց․․․ նոր պատերազմների դուռը բաց է․ Մարգարյան (video) Եկեղեցին այսօր հարձակման տակ է հենց այն պատճառով, որ պաշտպանում է հայկական ինքնությունը. Բագրատ սրբազանի նամակը՝ Վենսին Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ ի աջակցություն Վեհափառի Լուսնի վրա առաջին «ինքնազարգացող քաղաքը» կարող է հայտնվել 10 տարուց Էլ պակաս ժամանակահատվածում․ Մասկ #ՈՒՂԻՂ․ Զատուլինը տակնուվրա արեց Ադրբեջանը․ հերթը մերն է․ Գառնիկ Դանիելյան (video) Հենց հիմա Հայաստանում մեծ հանցագործություն է տեղի ունենում (video) Իրան-ԱՄՆ բանակցություններն Օմանում. Ուժի հաշվարկ և տարածաշրջանային հավասարակշռության նոր ռազմավարություն. Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագրի հոդվածը ՌԴ անվտանգության ծառայությունը պնդում է՝ ռուս գեներալի դեմ մահափորձը պատվիրել է Ուկրաինան Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող շինծու դատավարությունը կշարունակվի վաղը Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Կոչ եմ անում Ձեզ 20 հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը դարձնել Ձեր դիվանագիտական առաքելության առաջնահերթությունը. Թանդիլյան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ կան մարմնական վնասվածք ստացած քաղաքացիներ «Նիկոլի ու Ալիևի համատեղ մրցանակի գինը․ ինչպե՞ս ստորացրեց Էրդողանը»․ Աննա Մկրտչյան (video) Ամենադաժան խնդիրը ճանապարհներն են, գոնե չնչին չափով ասֆալտապատվի․ կաքավասարցի (video) Ջեյ Դի Վենսին ասեք՝ իրենք իրենց խոսքի տերը լինեն, այլապես․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Բոլոր ժամանակների վատագույն շոուներից մեկը․ Թրամփը քննադատել է Սուպերբոուլի ընդմիջմանը շոուն Պատճառը աղն է, աղը՜, ժողովուրդ ջան, իրենք դարձյալ մեղավոր չեն. Րաֆֆի Ասլանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am