Ահաբեկչություն Քաբուլում.մահացել է 20 մարդ
Tolo News-ը՝ հղում անելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությանը հայտնում է,որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվածերի թիվը հասել է 20-ի: Ահաբեկչական հարձակումն իրականացվել է Քաբուլի շրջաններից մեկում գտնվող ոստկանական անցակետի մոտ: Հարձակման պատասխանատվությունն իր վրա արդեն վերցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Դեռևս հունվարի 3-ին լրատվամիջոցները հայտնեցին, որ Աֆղանստանի իշխանություններին հաջողվել է հայտնաբերել ու վնասազերծել ԻՊ ահաբեկիչների մի խումբ, որը պատրաստվում էր ահաբեկչական հարձակումների շարք իրականացնել երկրում: Աֆղանցի իրավապահները ձերբակալել էին 13 ԻՊ-ականի:
