Այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը ծարավ է սիրո, ճշմարտության, հույսի և ողորմածության

Նախօրեին Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ է մատուցել Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում՝ տեղի եկեղեցական ծուխի հրավերով։

Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձել է քրիստոնյաների առաքելությանը և սեփական կյանքով Տիրոջը վկայելու կոչմանը։ Դիմելով հավատավոր ժողովրդին՝ Հայր Ռուբենը նշել է. «Մեր Սուրբ Եկեղեցին խոնարհությունը սահմանել է որպես առաջին առաքինություն, իսկ հպարտությունը՝ որպես առաջին մահացու մեղք։ Հպարտ մարդը կարծում է, որ Կենդանի ջրի կարիքը չունի, իրեն ինքնաբավ է համարում։ Իսկ մեր՝ քրիստոնյաներիս ծարավի զգացումը սկսվում է այն պահից, երբ գիտակցում ենք, որ հոգևորի կարիք ունենք, որ Աստծո կարիքն ունենք։ Այսինքն, մեր քրիստոնեական ընթացքը սկսվում է հենց խոնարհությունից, խոնարհաբար մեր իրական կարիքները ճանաչելու և դրանք Աստծո առաջ բերելու կարողությունից։

Դարերի խորքից Հիսուս այսօր Իր խոսքն է ուղղում մեզ և ասում․ «Ով ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի։ Ով հավատում է ինձ, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, նրա ներսից կենսատու ջրի գետեր պիտի բխեն» (Հովհաննեսի ավետարան 7։37–38)։

Այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը ծարավ է։ Ծարավ է սիրո, ճշմարտության, հույսի և ողորմածության։ Եվ այդ ծարավը ունի միայն մեկ աղբյուր՝ Կենդանի ջուրը, որ Քրիստոսն է։ Եկեք ընդունենք Տիրոջ հրավերը, մոտենանք Աստծուն, սիրենք, հավատանք և հույս ունենանք, որպեսզի այդ հավատքը վարակիչ դառնա մեր շրջապատի համար։

Թող Աստծուց մեզ տրված շնորհներն իսկապես հոսեն մեզնից դեպի մեր ընտանիքները, մեր ընկերները և մեր հասարակությունը։ Այդպիսով կարժանանանք Տիրոջ այն խոսքին, որ ասում է․ «Դո՛ւք եք երկրի աղը… դո՛ւք եք աշխարհի լույսը» (Մատթեոսի ավետարան 5։13–14)։ Դուք եք, որ պաշտպանում եք հասարակությունը փտումից ու բարոյական քայքայումից, և միաժամանակ, համ եք տալիս կյանքին։ Եվ դուք եք, որ Քրիստոսի աստվածային լույսով լուսավորում ու փայլեցնում եք ձեր շրջապատը, ձեր համայնքը և ձեր ընտանիքը»։

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Լուսնի վրա առաջին «ինքնազարգացող քաղաքը» կարող է հայտնվել 10 տարուց Էլ պակաս ժամանակահատվածում․ Մասկ #ՈՒՂԻՂ․ Զատուլինը տակնուվրա արեց Ադրբեջանը․ հերթը մերն է․ Գառնիկ Դանիելյան (video) Հենց հիմա Հայաստանում մեծ հանցագործություն է տեղի ունենում (video) Իրան-ԱՄՆ բանակցություններն Օմանում. Ուժի հաշվարկ և տարածաշրջանային հավասարակշռության նոր ռազմավարություն. Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագրի հոդվածը ՌԴ անվտանգության ծառայությունը պնդում է՝ ռուս գեներալի դեմ մահափորձը պատվիրել է Ուկրաինան Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող շինծու դատավարությունը կշարունակվի վաղը Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Կոչ եմ անում Ձեզ 20 հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը դարձնել Ձեր դիվանագիտական առաքելության առաջնահերթությունը. Թանդիլյան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ կան մարմնական վնասվածք ստացած քաղաքացիներ «Նիկոլի ու Ալիևի համատեղ մրցանակի գինը․ ինչպե՞ս ստորացրեց Էրդողանը»․ Աննա Մկրտչյան (video) Ամենադաժան խնդիրը ճանապարհներն են, գոնե չնչին չափով ասֆալտապատվի․ կաքավասարցի (video) Ջեյ Դի Վենսին ասեք՝ իրենք իրենց խոսքի տերը լինեն, այլապես․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Բոլոր ժամանակների վատագույն շոուներից մեկը․ Թրամփը քննադատել է Սուպերբոուլի ընդմիջմանը շոուն Պատճառը աղն է, աղը՜, ժողովուրդ ջան, իրենք դարձյալ մեղավոր չեն. Րաֆֆի Ասլանյան Էդ քարը ձեր վրա շպրտե՛ք, Հովնանը քարն առել, գցում ա Կաթողիկոսի վրա. Լոս Անջելեսի հայերի ակցիան (video) Չլռելու պատճառով այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ. բարի գալուստ 30-ականների Գերմանիա, պարոն Վենս. Ռուբեն Մխիթարյան Արդյո՞ք հայ հանրությանը ներկայացվող այս «մեգանախագիծը» իրականում նախատեսված է միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցություն ապահովելու համար . Գոհար Մելոյան #ՀԻՄԱ․Ու՞ր է Հովնան տիրադավը, թող դուրս գա.Լոս Անջելեսում ակցիա է իրականացվել ընդդեմ Հովնան սրբազանի (video) Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռազմական պատասխան կտա․ Լավրով TRIPP-ի միջոցով նպատակ կա հսկողություն սահմանել Սյունիքում ուրանի հանքի նկատմամբ․ փորձագետ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը մասնակցել է Մարտունու Սբ. Աստվածածին եկեղեցու Պատարագին Բողոքի ցույց Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս․ Ղևոնդյաց եկեղեցում (video) Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ. Bloomberg Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Օմանի արտգործնախարարի հետ՝ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակ Ջերմուկ-Սիսիան խաչմերուկը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am