Հյուսիսային Կորեան Հարավային Կորեայի առաջարկը ընդունել է
Yonhap գործակալությունը հայտնում է,որ Հյուսիսային Կորեան ընդունել է Հարավային Կորեայի՝ բարձր մակարդակի բանակցություններ սկսելու առաջարկը: Երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Պհանմունջ սահմանային գյուղում՝ հունվարի 9-ին: Երկու երկրների միջև հեռախոսային բանակցություններ են տեղի ունեցել հունվարի 3-ին և 4-ին: Բանակցությունների մանրամասներն առյաժմ չեն հրապարակվում:
