Մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանի մեղսունակության հարցը կրկին օրակարգում է

Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանի մեղսունակության հարցի պարզումը կրկին օրակարգում է։ 15 տարի որսորդմիության անդամ Հովակիմյանը, որը վերջին տարիներին զենք էր գնել, դատանարկոլոգիական և դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ անմեղսունակ էր ճանաչվել, մասնավորապես, նշվել էր, թե անձը հանցանքը կատարել է անմեղսունակության վիճակում։ Տուժող կողմը, սակայն, լրացուցիչ փորձաքննություն է պահանջում։

Սպանված ամուսինների որդու՝ Էրիկ Ղազարյանի ներկայացուցիչ Գոռ Ալոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ միջնորդել էր քննիչին՝ լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակել, սակայն քննիչը մերժել է միջնորդությունը։ Դատախազն անփոփոխ էր թողել քննիչի որոշումը, ինչը տուժողի ներկայացուցիչը բողոքարկել է վերադաս դատախազին, ինչը բավարարվել է։ Վերադաս դատախազը՝ վարչության պետ Արտակ Հարությունյանը, բավարարել է բողոքը՝ վերացնելով դատախազի որոշումը։

Ըստ այդմ՝ կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն կնշանակվի։ Քրեական վարույթի նախաքննությունն ընթանում է բնականոն կերպով, քննիչը պատշաճ իրականացնում է իր լիազորությունները և պարտականությունները, ապացույցների համադրությունը նորմալ հավաքագրված են, ամբողջ խնդիրը փորձագետի եզրակացությունն էր։ Տուժող կողմը լիահույս է, որ եզրակացության չպատճառաբանված լինելը՝ համադրելով անձի վարքագծի, գործում առկա այլ փաստերի հետ, մեղադրյալը կճանաչվի մեղսունակ, լրացուցիչ փորձաքննության նշանակումը տուժող կողմի համար սկզբունքային էր։ Ալոյանն ընդգծում է՝ եթե անձը ճանաչվի մեղսունակ կամ գոնե սահմանափակ մեղսունակ՝ իրենք ամբողջությամբ բավարարված կլինեն։ Ինչ վերաբերում է մեղադրյալի քաղաքական հայացքներին, աջակցությունը ՔՊ-ին, հարցին՝ հնարավո՞ր է՝ այդ հանգամանքով պայմանավորված փորձեն ծածկադմփոց անել, անմեղսունակ ճանաչելով ազատեն պատասխանատվությունից՝ մեր զրուցակիցը բացառեց դա՝ նշելով, որ գործընթացն իրավական է։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում դեպքը տեղի է ունեցել 2025թ. հոկտեմբերի 12-ին։ Տղամարդը նախ սպանել էր Արամուսի դաշտերում գազար հավաքող ամուսիններին, որոնց գտնվելու վայրը պարզել էր հեռախոսազանգի միջոցով, հետո էլ սպանել է մյուս զգույգին։ Ընդ որում՝ չարագործի զոհերից մեկը բնակվում է արտերկրում եւ վերջերս էր եկել Հայաստան, իսկ դեպքի օրն էլ իր ծանոթի հետ գնացել էին բնության գրկու հանգստի։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանություններից հետո չարագործը գնացել էր քեռու տուն, որտեղ էլ պատմել էր իր «հերոսությունների» մասին։ Ավելին՝ քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նրա մոտ ցուցակ է եղել, որոնց սույն անձը նպատակադրված է եղել սպանել։ ՔԿ-ից ավելի վաղ ասել էին, որ ցուցակի հետ կապված չունեն մեկնաբանություն։

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ 60-ամյա տղամարդը ձերբակալվել է, տվել խոստովանական ցուցմունք, իսկ նրան պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել է ավտոմեքենայում: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ կետերով (շահադիտական դրդումներով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը) (2 դրվագ), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, խոշոր չափերով կատարված ավազակությունը):

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Դահուկավազորդ Միքայել Միքայելյանը 73 մասնակիցների մեջ եզրագիծը հատեց 48-րդը Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրավոր Մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանի մեղսունակության հարցը կրկին օրակարգում է Ջալալ Հարությունյանի հարազատ եղբորը` Արտյոմ Հարությունյանին դատելու փոխարեն փաստորեն պաշտոն են տվել․ Կարեն Համբարձումյան Ֆիդանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները Որտե՞ղ է եղանակը «խելագարվում»․ կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող երկրներ. Ազիզյան Կրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը որսորդական հրացանից կրակոցներ է արձակել «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին. կան վիրավորներ Սեկտիստները մտել են հայկական աստծո տները․ Փաշինյանի ներկայությունից վրդովված քաղաքացի Տղերք, կարո՞ղ է արթնանանք․ Բաքվից մեկ այլ լուր ստացվեց Փաշինյանն այսօր իր շրջիկ աջակիցների հետ Կոմիտասի եկեղեցում է պատարագի մասնակցում Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ «Artashatjan» էջում բնակարանի հայտարարությունը 34-ամյա տղամարդու համար ավարտվել է շուրջ 15 հազար դոլարի վնասով. Մանրամասներ Հորեղբոր հայհոյանքից հետո կոտրել էր նրա մատները, գլուխը, ապա հրկիզել Եթե դա այդպես լիներ, ապա դրանցից ոչ մեկը չէր կարողանա թռչել Սլովակիայից մինչև Ուկրաինա. Սլովակիայի նախագահ Միջազգային հարաբերությունների առանցքը շահն է, ոչ թե արժեքները. Արա Պողոսյան Նեթանյահուն ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ, կքննարկվի Իրանի հարցը ՌԴ ՊՆ գեներալ Ալեքսեևի վրա կրակելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է և արտահանձնվել ՌԴ Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը В европейских СМИ был опубликован отчёт немецкой разведки BND о военных расходах России Երևանում բախվել են Mercedes-ն ու Range Rover-ը. վերջինը բախվել է ծառին. կան վիրավորներ Պետությունը՝ ի դեմս վարչապետի, բազմաթիվ հարթություններում միջամտել է եկեղեցու ինքնավարությանը, ներքին կյանքին և նույնիսկ ծեսերին. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am