Ջալալ Հարությունյանի հարազատ եղբորը` Արտյոմ Հարությունյանին դատելու փոխարեն փաստորեն պաշտոն են տվել․ Կարեն Համբարձումյան
Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Համբարձումյանը գրում է․
«Ջալալ Հարությունյանի հարազատ եղբորը` Արտյոմ Հարությունյանին, ով Արցախի վերջին ոստիկանապետն էր և ով Արցախի հայաթափումից ընդամենը 10 օր առաջ գեներալի կոչում է ստացել , ՀՀ վերնախավի ցուցումով, Հայաստանի ոստիկանությունում բարձր պաշտոնի են նշանակել, պահպանելով գեներալսկի թոշակը։ Սրան դատելու և բերդ ուղարկելու փոխարեն փաստորեն պաշտոն են տվել։
Ճիշտ են ասում , որ սրանք վերջին օրերին կատարում էին ՀՀ վերնախավի հրահանգները և որ նրանք են սրանց անվտանգության երաշխավորը։
Ինչու՞ մինչև հիմա Կարեն Սարգսյանն ու Արտյոմ Հարությունյանը որևէ քրեական գործով չեն անցնում։ Գիշեր֊ցերեկ արդարությունից եք խոսում, պարոնա՛յք իշխանավորներ։
Ոնց Ջալալի քամակը պահեցիք, ձևական մի քրեական գործ հարուցելով, այդպես էլ ախպորն եք պահում։ Դե բա ձեր թուլեքն են, ինչ պիտի անեք»։
