Իրանի անկարգությունները կազմակերպված են դրսից. Հայ արքեպիսկոպոս
Tasnim-ի փոխանցմամբ, Սպահանում հայոց թեմի պատրիարքական տեղապահ, Սիփան արքեպիսկոպոս Քեչեջյանը Սպահանի նահանգապետ Մոհսեն Մեհրալիզադեի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանում բողոքի ցույցերը ուղղորդվում են օտարերկրյա տարրերի կողմից։ ՆԱ խորը ափսոսանք է հայտնել երկրում տեղի ունեցող վերջին միջադեպերի վերաբերյալ, որոնք մարդկային կյանքեր են խլել ու վանդալիզմի տարրեր են պարունակել։ «Ցավոք, որոշները ձգտում են խռովություն բարձրացնել Իրանում»,- ասել է արքեպիսկոպոսը՝ նկատելով, որ անկարգությունները կազմակերպվել են արտերկրից։
